ԱՀ ԱԱԾ տնօրեն


Կամո Աբգարի Աղաջանյան


ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Պաշտոնը ստանձնել է` 29.05.2020թ.


Կենսագրական տվյալներ


Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 13-ին, Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում:


Կրթություն

1997թ. ընդունվել և 2001թ. ավարտել է ՀՀ Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:


Աշխատանքային գործունեություն

1992թ. փետրվարի 1-ին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ՈՒխտաձորի ջոկատի հրամանատար, 1993թ. փետրվարի 1-ից` պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, այնուհետև հրամանատար:

1994թ. հունվարի 4-ին մարտական գործողությունների ընթացքում վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել շարք:

2003թ. հուլիսի 14-ին նշանակվել է ՊԲ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, այնուհետև` դիվիզիայի հրամանատար:

2008թ. հուլիսի 30-ին նշանակվել է պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, իսկ 2010թ. օգոստոսի 12-ից մինչև 2013թ. մարտի 21-ը` ՀՀ ՊՆ «Ն» բանակային կորպուսի հրամանատար:

2013թ. մարտի 25-ից մինչև 2018թ հունիսի 6-ը ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության պետ:

2019թ. փետրվարի 15-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

2020թ. մայիսի 26-ին նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

2020թ. Մայիսի 29-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և շնորհվել է Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:


Այլ տվյալներ

1989-1991թթ. ժամկետային զինծառայություն է անցել ԽՍՀՄ ԶՈՒ-ում:

1991թ-ից կամավոր անդամագրվել է Արցախյան ազատագրական պայքարին, ակտիվ մասնակցություն ունեցել հայրենի Ուխտաձորի և հարակից բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին:

Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պարգևատրվել է «ՀՀ Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «ԼՂՀ Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանների, », «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Վարդան Մամիկոնյան» և «Մխիթար Գոշ» շքանշաններով և մեդալներով, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով¸ ինչպես նաև «Արիության համար», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Մայրական երախտագիտություն», ՀՀ ԱԱԾ «Մարտական համագործակցության ամրապնդման համար», ՀՀ ոստիկանության կողմից՝ «Իրավակարգի ամրապնդման համար»¸ «ԼՂՀ դատախազության կողմից՝ «Իրավակարգի ամրապնդման համար»¸ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի և «Մարտական զորակցություն»մեդալներով:


Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական


Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 զավակ: