Նորություններ

​Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ԱՀ քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին

Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 29.12.2021թ.-ի առավոտյան մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Արմեն Աբրիկի Վերդյանը։


ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։