Նորություններ

ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ

Սիրելի՛ բուժաշխատողներ,


Շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։


Արցախի Հանրապետության ԱԱԾ ծառայողների, ղեկավարության և անձամբ իմ անունից առաջին հերթին ուզում եմ երախտագիտության խոսք ուղղել Ձեզ՝ Շնորհակալությո՛ւն բոլորիդ։


Բժշկի մասնագիտությունը մշտապես առանձնակի է կարևորվել մեր հասարակության մեջ, քանի որ Ձեր աշխատանքային օրը սկսվում, բայց երբեք չի ավարտվում, սակայն անցած տարին նոր մարտահրավերների առաջ կանգնեցրեց նաև Ձեզ։ 2020 թվականին կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի և արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Դուք ցուցաբերեցիք խիզախություն, արհեստավարժություն և նվիրվածություն Ձեր մասնագիտությանը:


Բազում են արցախյան 44-օրյա պատերազմում ձեր անձնուրացության դրվագները, որոնց անձամբ ականատես ենք եղել։ Դուք դժվարին իրավիճակումնվիրումով եք կատարել Ձեր գործը, պայքարել և ռազմական գործողությունների բովում փրկել եք հարյուրավոր կյանքեր։ Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ Դուք արել եք պատերազմի օրերին։


Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի բուժաշխատողներ, համբերություն, քաջառողջություն, բարեկեցություն, բարօրություն ու երջանկություն եմ մաղթում Ձեզ ու Ձեր ընտանիքներին։


Շարունակեք փրկել կյանքեր, Դուք հերոսներ եք։