Նորություններ

ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի շնորհավորական ուղերձը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի ՛ հայրենակիցներ, ազգային անվտանգության մարմինների ծառայողներ ու վետերաններ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Անցնող տարին լի էր ինչպես դրական ձեռքբերումներով, այնպես էլ նոր մարտահրավերներով ու խնդիրներով: Կոչված լինելով ապահովելու պետության ու հասարակության անվտանգությունը, ազգային անվտանգության ծառայությունը մշտապես նպաստել է երկրի բնականոն կենսագործունեության կազմակերպմանն ու անվտանգ միջավայրի ձևավորմանը:

Մեր բոլոր նախաձեռնությունների իրագործումը մեծապես պայմանավորված է մեր ազգանվեր գործունեությամբ, ջանասիրությամբ ու վճռականությամբ լցված, միասնական կամքով բարեկեցիկ ապագան կերտելու մեր հաստատակամությամբ:

Ցանկանում եմ, որ 2020թ. լինի նոր վերելքների ու կայուն հաջողությունների տարի, թող բոլորիս ընտանիքներում տիրի խաղաղությունն ու միմյանց նկատմամբ ջերմությունը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: