Նորություններ

ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի և Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ

Սիրելի ՛ հայրենակիցներ, զինծառայողներ ու պատերազմի վետերաններ, շնորհավորում եմ մեզ բոլորիս Հայոց բանակի և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ:

Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայ մարդու սրբազան պարտքն է, ուստի մենք բոլորս ականատեսն ու մասնակիցը լինելով Հայրենիքի պաշտպանությանն ու անկախության կերտմանը պետք է այսուհետ ևս մեր ջանքերը ներդնենք ինչպես մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման, այնպես էլ երկրի սոցիալ-տնտեսական և ռազմաքաղաքական ներուժի հզորացման գործում:

Հայրենիքի պաշտպանությունը հաճախ ձեռք է բերվում մարդկային կյանքի ու զրկանքների գնով և մեր պարտքն է խոնարհում բերել այն հազարավոր նահատակներին, որոնք անմահացան հանուն Հայրենիքի փրկության:

Ջերմորեն շնորհավորում եմ զինված ուժերի մեր բոլոր զինծառայողներին, պետական սահմանում մարտական հերթապահություն իրականացնող մեր նորօրյա հերոսներին, փառք ու պատիվ Հայրենիքի նվիրյալ պաշտպաններին: