Նորություններ

ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի շնորհավորական ուղերձն ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների հարգելի ծառայողներ ու վետերաններ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոն օրվա առթիվ:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգութան համակարգը վերակազմավորվելով Արցախյան ազատամարտի տարիներին ծանրակշիռ ներդրում է ունեցել Հայրենիքի պաշտպանության, անկախության կերտման և պետականաշինության կարևոր գործընթացում: Անգնահատելի է համակարգի այն աշխատակիցների անձնանվեր ծառայությունը, որոնք նպաստեցին կառույցի ձևավորման ու հետագա զարգացման գործընթացներին:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է բոլոր այն կարևոր միջոցառումներն, որոնք ուղղված են երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին հակազդմանն ու կանխարգելմանը, պետության ու հասարակության բնականոն կենսագործունեության ապահովմանը:

Կրկին շնորհավորելով մեզ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ մաղթում եմ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ ծառայության մեջ և անձնական կյանքում, երջանկություն բոլորիս ընտանիքներում: