Նորություններ

ԱՀ ԱԱԾ Տնօրենի շնորհավորական ուղերձը ԱՀ Ոստիկանության ծառայողի մասնագիտական տոն օրվա առթիվ

ԱՀ ԱԱԾ տնօրեն՝ գնդապետ Սամվել Շահրամանյանը սույն թվականի նոյեմբերի 30-ին մասնակցել է ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, բարեխիղճ ծառայության համար տեղում պարգևատրել ոստիկանության մի շարք աշխատակիցների արժեքավոր նվերներով:

ԱՀ ԱԱԾ Տնօրենը շնորհավորում է Արցախի Հանրապետության Ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին ու վետերաններին մասնագիտական օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն, անփորձանք ծառայություն և մեծագույն հաջողություններ: