Նորություններ

ՀՀ Անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակի և ազգային անվտանգության աշխատողի օրվան նվիրված միջոցառումներ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը դեկտեմբերի 20-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակի և ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառումներին:

ԱՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Սամվել Շահրամանյանը շնորհավորական ուղերձ է հղել մասնագիտական տոնի կապակցությամբ և գերատեսչական կրծքանշաններով պարգևատրել ՀՀ ԱԱԾ մի շարք բարձրաստիճան սպաների: