Նորություններ

Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն ընդունեց աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԱԾ պատվիրակությանը

Օգոստոսի 10-11-ը ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ընդունեց աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն ժամանած ՀՀ ԱԱԾ պատվիրակությանը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծեցին առավել սերտացնել անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությունը և նոր մեկնարկ տալ հնարավոր բոլոր ուղղություններով համատեղ միջոցառումներին:

Նշված ժամանակահատվածում ԱՀ ԱԱԾ և ՀՀ ԱԱԾ Տնօրեններին ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

ԱՀ ԱԱԾ ղեկավար կազմը ՀՀ ԱԱԾ պատվիրակության հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին եղբայրական գերեզմանատանը, որտեղ ամփոփված են Արցախյան պատերազմի հերոսները:

Օգոստոսի 11-ին ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը և ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը այցելեցին ՊԲ առաջնագիծ, տեղում ծանոթացան օպերատիվ-մարտավարական իրադրությանը, անմիջական շփում ունեցան մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ՝ տեղում ծանոթացան հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: