Նորություններ

Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրեն, գնդապետ Սամվել Սերգեյի Շահրամանյանի շնորհավորական ուղերձը՝ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ և վետերաններ, շնորհավորում եմ Ձեզ՝ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ:

Ազգային անվտանգության մարմիններն, ունենալով ավելի քան մեկդարյա կազմավորման պատմություն, անցել են կայացման, զարգացման տարբեր փուլեր և քաղաքակրթական ժամանակաշրջաններ ու այսօր ներկայանում են որպես անկախ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ գերխնդիր ունենալով ապահովելու անձի, հասարակության և պետության անվտանգությունը արտաքին և ներքին սպառնալիքներից:

Շնորհավորելով մասնագիտական տոնը, միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում համակարգի ծառայողներին և վետերաններին կատարած բարեխիղճ և պատասխանատու աշխատանքի համար, մաղթում եմ ուժ, եռանդ, հաջողություններ անձնական կյանքում և անմնացորդ նվիրում Հայրենիքին: