Նորություններ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոն օրվան նվիրված հանդիսավոր նիստ

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ԱԱԾ նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված ԱՀ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոն օրվան: Հանդիսավոր նիստին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ՝ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, Արցախի Հանրապետության պաշտոնատար այլ անձինք: Հանդիսավոր նիստին շնորհավորական ուղերձ է հղել և մի շարք ծառայողների արժեքավոր նվերներով պարգևատրել նախագահ՝ Բակո Սահակյանը: ՀՀ ԱԱԾ տնօրեն՝ Արթուր Վանեցյանը Հանրապետության Նախագահին և մի շարք պաշտոնատար անձանց ու ծառայողների պարգևատրել է՝ << անվտանգության մարմինների 100-ամյակ >> հոբելյանական մեդալով:

Ծառայության ընթացքում արձանագրած դրական արդյունքների և ի նշանավորումն մասնագիտական տոն օրվան, մի շարք ծառայողների պարգևատրել են ԱՀ Պաշտպանության Նախարարը, ԱՀ Ոստիկանապետը, ԱՀ Գլխավոր դատախազը և ԱՀ ԱԱԾ Տնօրենը: