Նորություններ

Այց ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

2020թ. փետրվարի 6-ին, Արցախի Հանրապետության Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը այցելել է ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն:

Այցի ընթացքում Ս.Շահրամանյանը հանդիպում է ունեցել միության նախագահ Վերա Գրիգորյանի հետ, որի ընթացքում քննարկվել են կազմակերպության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, կարևորել նման հանդիպումներն ու համագործակցությունը:

Ս.Շահրամանյանը շրջայց է կատարել նաև միության թանգարանում: