Նորություններ

Այց ՊԲ առաջնագիծ Ամանորին ընդառաջ

2019թ. դեկտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, ծառայության մի շարք բարձրաստիճան սպաներ այցելեցին առաջնագծի տարբեր ուղղություններ՝ մարտական հերթապահություն իրականացնող սպաներին և զինվորներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորելու համար:

Դիրքեր այցելած ԱՀ ԱԱԾ սպաները հանդիպել են պետական սահմանի մարտական հենակետերում ծառայություն կրող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետերում և ծանոթացել ծառայության կրման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին և միաժամանակ տեղում հետաքրքրվել առկա օպերատիվ-մարտավարական իրադրությամբ:

Դիրքապահ անձնակազմի հետ ունեցած անմիջական շփումների ընթացքում ԱԱԾ ծառայողները ջերմորեն շնորհավորել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առիթով, վերջիններիս հանձնել ամանորյա նվերներ:

ԱՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Սամվել Շահրամանյանը շնորհակալություն է հայտնել պետական սահմանի անձեռնմխելիությունն ապահովող բոլոր զինծառայողներին՝ հայրենանվեր ծառայության համար, մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն: