Նորություններ

Այցելություն ՊԲ առաջնագիծ Ամանորի նախօրեին

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մի խումբ բարձրաստիճան սպաներ, ծառայության տնօրենի գլխավորությամբ, սույն թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան ուղևորվել են ՊԲ-ի առաջնագծի տարբեր ուղղություններ՝ շնորհավորելու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, գալիք Ամանորյա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

ԱԱԾ սպաները նվերներ փոխանցեցին Հայրենիքի պաշտպաններին և նրանց հետ ջերմ ու անմիջական շփումներ ունեցան մարտական դիրքերում, մաղթելով առողջություն, խաղաղություն, անփորձանք և հայրենանվեր ծառայություն: