Նորություններ

​ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ:


ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:


Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: