Նորություններ

Դիպուկահարների համապետական մրցաշար

2018թ. դեկտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացված դիպուկահարների համապետական մրցաշարին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Հատուկ նշանակության վարչության աշխատակիցներից կազմված թիմը: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիան՝ ՀՀ ՊՆ աջակցությամբ: Մրցաշարում թիմային լավագույն արդյունքներով ԱՀ ԱԱԾ թիմը նվաճել է մրցաշարի գավաթը, ինչի կապակցությամբ ծառայության ղեկավարության անունից շնորհավորում ենք մեր գործընկերներին: