Նորություններ

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հերթական նիստը

Սույն թվականի հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԱԾ-ում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նիստը:

Նիստի օրակարգում ներկայացվել են ԱՀ <<Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն>> հասարակական կազմակերպության կողմից 2018թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը: Այնուհետև քննարկվել են պետական հանձնաժողովի 2018-2019թթ. իրականացված աշխատանքներն ու ընթացիկ և պլանավորված միջոցառումների ընթացքը: Մտքեր են փոխանակվել առկա խնդիրների և առաջիկա նախանշված ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Նիստը վարել է պետական հանձնաժողովի նախագահ, ԱՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Սամվել Շահրամանյանը: