Նորություններ

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային անվտանգության ծառայությունների միջև կնքվեց փոխգործակցության համաձայնագիր

Սույն թվականի ապրիլի 6-7-ը ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր Արցախում:

Աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 6-ին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունների միջև կնքվել է համագործակցության և փոխգործակցության մասին համաձայնագիր:

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը Արցախի իշխանությունների և ՀԱԵ հոգևոր առաջնորդների մասնակցությամբ ներկա են գտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման արարողությանը: