Նորություններ

ՀՀ ԱԱԾ Տնօրենի աշխատանքային այցը Արցախ

Սույն թվականի նոյեմբերի 3-ից աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որի ընթացքում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի հետ, քննարկել երկու գերատեսչությունների փոխհամագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ համատեղ այցելել են ՊԲ № զորամասի մարտական պահպանության դիրքեր, անմիջական շփումներ ունեցել զինծառայողների հետ: Երկու գերատեսչությունների ղեկավարները մասնակցել են նաև Արցախի Նախագահի նստավայրում սույն թվականի նոյեմբերի 5-ին ԱՀ Նախագահի և ՀՀ Վարչապետի պաշտոնակատարի կողմից հրավիրված ընդլայնված աշխատանքային խորհրդակցությանը: