Նորություններ

Մարզական միջոցառում

Սույն թվականի դեկտեմբերի 5-12 մայրաքաղաքի թիվ 6 դպրոցի սպորտ-դահլիճում անց է կացվել Ստեփանակերտի կոլեկտիվների միջև բասկետբոլի մրցաշար, որին մասնակցել է նաև Ազգային Անվտանգության Ծառայության թիմը:

Թեժ պայքարից հետո եզրափակչում հանդիպել են ԱԱԾ և ՊԲ թիմերը, որտեղ ԱԱԾ թիմը գրավել է պատվավոր երկրորդ տեղը: ԱԱԾ բասկետբոլի թիմը Տնօրենի կողմից արժանացել է դրամական խրախուսման: