Նորություններ

Նախագահ Արայիկ Հարությունյանն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել Աշոտ Հակոբջանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին այցելել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք և աշխատակազմի պատասխանատուներին ներկայացրել նորանշանակ տնօրեն Աշոտ Հակոբջանյանին և նրա առաջին տեղակալ Արարատ Մելքումյանին:


Արայիկ Հարությունյանն ԱԱԾ ղեկավար կազմի հետ հանդիպմանն անդրադարձել է Հանրապետության ներքին և արտաքին հիմնական մարտահրավերներին, նախանշել անելիքները՝ համոզմունք հայտնելով, որ ծառայությունն ունի բավարար ներուժ իր առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար:


Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: