Նորություններ

Փոփոխություններ ԱՀ ԱԱԾ-ում

2018թ. հունիսի 6-ին գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

2018թ. հունիսի 6-ի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Նույն օրը Արցախի Հանրապետության ԱԱԾ վարչական շենքում Նախագահ Բակո Սահակյանը նորանշանակ տնօրենին ներկայացրել է անձնակազմին: