Նորություններ

Շնորհավորական ուղերձ՝ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հարգելի ծառայողներ և վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սահմանապահի օրվա կապակցությամբ։

Անգնահատելի է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի դերը պետական սահմանի պահպանության, անվտանգության և անկախության ամրապնդման գործում։

Այսօր, առավել քան երբեք, ընդգծված է հայ սահմանապահի դերը, ով իր նվիրական ծառայությամբ իրականացնում է Հայրենիքի պաշտպանության ու պետական սահմանի անձեռնմխելիության ապահովման պատվաբեր առաքելությունը։

Հավերժ փառք ու պատիվ Հայրենիքի անմահ նվիրյալ սահմանապահներին։



ԱՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր

Աշոտ Հակոբջանյան