Պաշտոնական Հաղորդագրությունները

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, հանրային քննարկման է դրվում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 1-ին հոդվածում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:


ՆԱԽԱԳԻԾ


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ


Ընդունված է


«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-78 օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասում «կանոնադրությամբ» բառը փոխարինել «կանոնագրքով» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՏԵՂԵԿԱՆՔ


«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄՍՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 1.Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը և ծառայության իրականացման սկզբունքները.

  • 1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
  • 2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության, հասարակական միավորումների գործունեությունից անկախության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդների կիրառման համակցմամբ:
  • 3. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորվում է սույն օրենքով, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Արցախի Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով և կանոնագրքերով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
  • 4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությամբ: կանոնագրքով
  • 5. Ազգային անվտանգության մարմիններում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների զինվորական ծառայության անցնելու կարգը սահմանվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքով:

 1-ին հոդվածը խմբ., փոփ. 27.03.2019 ՀՕ – 14 - Ն