Պաշտոնական Հաղորդագրությունները

«ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ (ՄԱՍ 2)

Գ Լ ՈՒ Խ 4

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 13.

Սահմանապահ զորքերի անձնակազմը

1. Սահմանապահ զորքերի անձնակազմը կազմված է զինծառայողներից և քաղաքացիական անձնակազմից:

2.Սահմանապահ զորքերի զինծառայողներն ունեն ԱրցախիՀանրապետության զինված ուժերի միասնական համազգեստ և

զինվորական կոչումներ, ինչպես նաև սահմանապահ զորքերի տարբերանշաններ:

3. Սահմանապահ զորքերում զինվորական ծառայությունը և քաղաքացիական անձնակազմի գործունեությունը կարգավորվում

է ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 14.

Սահմանապահ զորքերի համալրումը

1. Սահմանապահ զորքերի համալրումը ժամկետային և պայմանագրայինծառայության զինծառայողներով իրականացվում է և

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավճակի մասինԱրցախիՀանրապետության օրենքիհամաձայն:

2. Սահմանապահ զորքերի համալրման վիճակի և որակի, զորամասերում ու ստորաբաժանումներում զինծառայողների տեղաբաշխման,

ծառայության ժամկետները լրացած ժամկետային ծառայության զինծառայողների ժամանակին և կարգավորված զորացրման

պատասխանատվությունը կրում է սահմանապահ զորքերի հրամանատարը:

Հոդված 15.

Սահմանապահ զորքերի կադրերի պատրաստումը

1.Սահմանապահ զորքերի կադրերի մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում

է ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբսահմանված կարգով, ինչպես նաև օտարերկրյա պետություններում:


Գ Լ ՈՒ Խ 5

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ

ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16.

Սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական պաշտպանվածությունը

1. Պետական սահմանի պահպանության խնդիրները լուծելիս սահմանապահ զորքերի զինծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են և

գտնվում են պետության պաշտպանության ներքո:

2. Նրանց օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով

լիազորված անձանցից, իրավասու չէ միջամտել նրանց գործունեությանը:

3. Սահմանապահ զորքերի զինծառայողների` պետական սահմանի պահպանության պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, այդ

պարտականությունները կատարելիս սահմանապահ զորքերի զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի,

արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 17.

Պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների իրավական

պաշտպանվածությունը

1. Սահմանապահ զորքերին աջակցելու համար քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ապօրինի գործողություններն առաջացնում

են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 18.

Սահմանապահ զորքերի զինծառայողների և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների սոցիալական

պաշտպանվածությունը

1. Սահմանապահ զորքերի զինծառայողների և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության հարցերը

կարգավորվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 19.

Սահմանապահ զորքերի զինծառայողներին և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիներին տրվող լրացուցիչ

երաշխիքների սահմանումը

1. Սահմանապահ զորքերի զինծառայողների և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների համար ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ

կարող են սահմանվել լրացուցիչ երաշխիքներ և փոխհատուցումներ:


Գ Լ ՈՒ Խ 6

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 20.

Սահմանապահ զորքերի ֆինանսական ապահովումը

1. Սահմանապահ զորքերի ֆինանսական ապահովումն իրականացվում է ԱրցախիՀանրապետության պետական բյուջեից:

Հոդված 21.

Սահմանապահ զորքերի նյութատեխնիկական ապահովումը

1. Սահմանապահ զորքերը ԱրցախիՀանրապետության կառավարության սահմանած կարգով ապահովվում են պետական սահմանի պահպանության համար

անհրաժեշտ ռազմական գույքով, նյութերով ու սարքավորումներով: ԱրցախիՀանրապետության կառավարությունը, լիազորված մարմնի ներկայացրած հայտերի

հիման վրա, կենտրոնացված կարգով ապահովում է սահմանապահ զորքերի ռազմական և նյութատեխնիկական մատակարարումը:


Գ Լ ՈՒ Խ 7

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22.

Օրենքի ուժի մեջ մտնելը

  • Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանհաջորդողտասներորդօրը:

2.Սույն օրենքով սահմանված՝ պետականսահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի, պետական սահմանի անցման կետերի ռեժիմի և մաքսային հարաբերությունները

կարգավորող նորմերը կկիրառվեն Արցախի Հանրապետության համապատասխան նորմատիվ իրավական ակտերն ընդունելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Ազգային անվտանգության մարմինների մասին 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-75 օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ազգային անվտանգության գործունեության

իրականացման հիմնական ուղղություններից մեկն Էլ պետական սահմանի պահպանությունն է: Նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Արցախի Հանրապետության

պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ զորքերը՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը և Արցախի Հանրապետության

միջազգային պայմանագրերին համապատասխան: Այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանծառայության սահմանապահ զորքերի

վերաբերյալ որևէ օրենսդրական կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական փաստաթուղթ չի ընդունվել:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սահմանապահ զորքերի մասին օրենքի նախագծի ընդունման դեպքում կսահմանվի Արցախի Հանրապետության սահմանապահ զորքերի հասկացութունը, կամրագրվի

նրանց գործունեության իրավական հիմքը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, սահմանապահ զորքերի անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը

մասնակցող քաղաքացինների ու նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը, սահմանապահ զորքերի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը:

3. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունման դեպքում գործնականորեն կիրականացվի ԱՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղություններից մեկը՝

պետական սահմանի պահպանությունը, որը հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է և ընդգրկում է քաղաքական,

իրավական, տնտեսական, ռազմական, օպերատիվ, կազմակերպչական, տեխնիկական, ռեժիմային, բնապահպանական, մշակութային և այլ միջոցառումներ: Կսահմանվեն

սահմանապահ զորքերի կազմը, կառուցվածքը և նրանց տեխաբաշխումը, սահմանապահ զորքերում ծառայության անցնելը և այլն:

4. «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումների մասին

«Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկումների կապակցությամբ սույն թվականի սեպտեմբերի 28-ից տեղադրվել է Արցախի Հանրապետության

ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պայմանագրային-իրավական բաժնի կողմից:


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՏՆՕՐԵՆ Ա.ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ