Նորություններ

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԽՈՇՈՐ ՉԱՓՈՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
Սույն թվականի հոկտեմբեր ամսում ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով պարզվել է, որ N զորամասի բուժծառայության պետը 2022թ. հունվար ամսից մինչև հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի հոգեմետ նյութ պարունակող տրամադոլ տեսակի դեղի 50 սրվակ և այն իրացրել մեկ այլ պաշտոնատար անձի:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ըստ ենթակայության՝ նախաքննության կատարման համար:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: