Պաշտոնական Հաղորդագրությունները

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«» ____________ 2021 թվական N ___-Ա

ք. Ստեփանակերտ


«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 32-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

2. Արցախի Հանրապետության Ազգային ժողովում «Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելիս Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Մելսիկի Հակոբջանյանին:


«Հաստատում եմ»

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԱ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-75 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի երկրորդ մասում «մարմիններ» բառից հետո լրացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառերը։


Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում «զորքերը» բառից հետո լրացնել «և լիազոր մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը։


Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 4.

Լիազորված մարմինը

...

Լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզական մարմիններ։

Հոդված 4.

Լիազորված մարմինը

...

Լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզական մարմիններ և մարտական ստորաբաժանումներ։

Հոդված 14.

Ազգային անվտանգության մարմինների լիազորությունները

Արցախի Հանրապետության պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ զորքերը՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հոդված 14.

Ազգային անվտանգության մարմինների լիազորությունները

Արցախի Հանրապետության պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ զորքերը և լիազոր մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՏՆՕՐԵՆ Ա.Մ.ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


  • Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազորված մարմնից, նրան ենթակա՝ կենտրոնական և քաղաքային /շրջանային/ կառուցվածքային ստորաբաժանումներից: Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզական մարմիններ։

Ուստի, Արցախի Հանրապետության պետական սահմանի /շփման գծի/ պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հերթապահություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու և հետագա իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում կատարել առաջարկվող փոփոխությունները:

2. Կարգավորման բնույթը

Օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասում «մարմիններ» բառից հետո լրացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառերը։ Օրենքի 14-րդ հոդվածում «զորքերը» բառից հետո լրացնել «և լիազոր մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը։

3. Ակնկալվող արդյունքը


Նախագծի ընդունումը կնպաստի Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության լիազոր մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պայմանագրային-իրավական բաժնի կողմից:


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՏՆՕՐԵՆ Ա.Մ.ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ



ՏԵՂԵԿԱՆՔ
«Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՏՆՕՐԵՆ Ա.Մ.ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՏՆՕՐԵՆ Ա.ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ