Պաշտոնական Հաղորդագրությունները
Կարգապահական Կանոնադրություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի (Գլուխ 5)
Գ Լ ՈՒ Խ 5
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ (ԳԱՆԳԱՏՆԵՐԻ) ՄԱՍԻՆ
115. Եթե զինծառայողը հայտնաբերում է ռազմական գույքի հափշտակման կամ փչացման, դրամական միջոցների անօրինական ծախսման, զորքերի մատակարարման գործում չարաշահումների, սպառազինության ու ռազմական գույքի պահպանման հետ կապված թերությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերին վնաս հասցնող այլ փաստեր, պարտավոր է այդ մասին զեկուցել անմիջական պետին, ինչպես նաև գրավոր առաջարկություններ անել այդ թերությունները վերացնելու ուղղությամբ կամ դիմում ներկայացնել ավագ պետին, ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը, ինչպես նաև պետական իշխանության ու իրավապահ մարմիններին: Զինծառայողն իրավունք ունի նաև բողոք (գանգատ) ներկայացնելու դատարան` պետական մարմինների, պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների վերաբերյալ:
116. Յուրաքանչյուր զինծառայող իրավունք ունի անձամբ կամ իր կողմից լիազորված անձի միջոցով բողոքելու (գանգատվելու) հրամանատարի (պետի) կամ այլ զինծառայողների` իր նկատմամբ կատարած անօրինական գործողությունների, օրենքով սահմանված իր իրավունքների և արտոնությունների սահմանափակման համար:
Բողոքը (գանգատը) տրվում է այն անձի անմիջական պետին, որի գործողությունները բողոքարկվում (գանգատարկվում) են, իսկ եթե բողոքողը (գանգատվողը) չգիտի, թե ում մեղքով են խախտվել իր իրավունքները, ապա բողոքը (գանգատը) ուղարկվում է վերադաս հրամանատարությանը: Արգելվում է ներկայացնել խմբային բողոքներ (գանգատներ):
117. Բողոքող (գանգատվող) զինծառայողն իրավունք ունի`
իր փաստարկներն անձամբ շարադրելու բողոքը (գանգատը) ստուգողին.
ծանոթանալու բողոքի (գանգատի) ստուգման նյութերին.
ներկայացնելու լրացուցիչ նյութեր կամ միջնորդելու հրամանատարի (պետի) կամ բողոքը (գանգատը) քննարկող մարմնի կողմից այդպիսի նյութեր պահանջելու համար.
օրենքով սահմանված կարգով պահանջելու վնասի հատուցում:
118. Բողոք (գանգատ) ներկայացրած զինծառայողը չի ազատվում հրամանները և ծառայողական պարտականությունները կատարելուց:
Արգելվում է բողոք (գանգատ) ներկայացնել մարտական հերթապահության, շարքում եղած ժամանակ (բացառությամբ զինծառայողների հարցման ժամանակ տրված բողոքների (գանգատների), պահակախմբում, ինչպես նաև օրվա վերակարգում ու պարապմունքներում գտնվելու ժամանակ:
119. Արգելվում է խոչընդոտել զինծառայողների բողոք (գանգատ) ներկայացնելուն, դրա համար նրանց պատժել, հետապնդել կամ ծառայության ժամանակ ճնշել:
Այդ հարցում մեղավոր հրամանատարը (պետը), ինչպես նաև ակնհայտ անհիմն դիմում (բողոք, գանգատ) ներկայացնող զինծառայողը ենթակա են պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
120. Զինծառայողի հարցման ժամանակ բողոքը (գանգատը) բանավոր կամ գրավոր կարելի է անմիջականորեն ներկայացնել հարցաքննող անձին:
Որևէ պատճառով հարցումից բացակայող զինծառայողը կարող է բողոքը (գանգատը) ներկայացնել գրավոր` անմիջականորեն հարցում կատարող հրամանատարի (պետի) անունով:
121. Առաջարկությունը (դիմումը, բողոքը) կարող է շարադրվել բանավոր կամ գրավոր: Գրավոր շարադրելու դեպքում զինծառայողը ստորագրության հետ միասին պետք է նշի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության կամ ծառայության (ուսման) վայրը: Այս տվյալների բացակայության դեպքում առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) համարվում է անանուն և քննարկման ենթակա չէ:
122. Հրամանատարը (պետը) պետք է ուշադիր վերաբերվի առաջարկություններին, դիմումներին և բողոքներին (գանգատներին): Նա անձամբ պատասխանատու է դրանք ժամանակին քննարկելու և միջոցներ ձեռնարկելու համար:
Հրամանատարը (պետը) պարտավոր է ստացած առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) քննարկել եռօրյա ժամկետում և, եթե առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) ճիշտ լինի, անհապաղ միջոցներ ձեռնարկել առաջարկությունը կատարելու կամ խնդրանքը բավարարելու համար, ինչպես նաև բացահայտել և վերացնել այն պատճառները, որոնք առաջացրել են զինծառայողների և այլ քաղաքացիների հիմնավոր բողոքը (գանգատը), լիովին օգտագործել դրանցում եղած տեղեկությունները` ստորաբաժանումներում գործերի վիճակն ուսումնասիրելու նպատակով:
Եթե առաջարկություն (դիմում, բողոք, գանգատ) ստացած հրամանատարը (պետը) բավարար իրավունքներ չունի առաջարկությունը կատարելու կամ դիմողի (բողոքողի, գանգատվողի) խնդրանքը բավարարելու համար, ապա ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) ուղարկում է հրամանատարությանը կամ համապատասխան հիմնարկներ (ռազմաուսումնական հաստատություններ):
123. Այն դեպքերում, երբ զինծառայողի առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները) տվյալներ չեն պարունակում, թե լուծում տալու համար ուր ուղարկել դրանք, կամ երբ լրացուցիչ տվյալներ և այլ տեղեկություններ են հարկավոր դրանք հրամանատարությանը կամ համապատասխան հիմնարկին (ռազմաուսումնական հաստատությանը) հանձնելու համար, առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները)` համապատասխան պարզաբանումներով անհապաղ վերադարձվում են զինծառայողին: Արգելվում է դիմումները և բողոքները (գանգատները) քննարկման ուղարկել այն անձանց, որոնց գործողությունները բողոքարկվում (գանգատարկվում) են:
Առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները) այլ հիմնարկներ (շտաբ, վարչություն) ուղարկելու դեպքում առաջարկություն (դիմում, բողոք, գանգատ) ներկայացրած զինծառայողն անպայման ծանուցվում է:
124. Առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները) համարվում են լուծված, եթե քննարկվել են դրանցում առաջադրված բոլոր հարցերը, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ և տրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սպառիչ պատասխան:
Առաջարկություններում (դիմումներում, բողոքներում, գանգատներում) շարադրված պահանջները մերժելու դեպքում այդ մասին գրավոր հայտնվում է դրանք ներկայացրած զինծառայողին` վկայակոչելով օրենքը կամ զինվորական կանոնադրությունները, նշելով մերժման պատճառները, ինչպես նաև պարզաբանելով որոշումը բողոքարկելու (գանգատարկելու) կարգը:
125. Զինծառայողի առաջարկությունների, բողոքների (գանգատների) և դիմումների վերաբերյալ որոշումներն ընդունվում են`
զորամասերում` անհետաձգելիորեն, բայց ստացման պահից ոչ ուշ, քան յոթ օրում.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի վարչություններում` ստացման պահից 15-օրյա ժամկետում:
Այն դեպքում, երբ առաջարկության (դիմումի, բողոքի, գանգատի) լուծման համար անհրաժեշտ է անցկացնել հատուկ ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր և ձեռնարկել այլ միջոցներ, առաջարկության (դիմումի, բողոքի, գանգատի) լուծման ժամկետները բացառության կարգով կարող են երկարացվել զորամասի հրամանատարի կողմից, բայց 15 օրից ոչ ավելի` այդ մասին հայտնելով առաջարկություն (դիմում, բողոք, գանգատ) ներկայացնող զինծառայողին:
126. Առաջարկությունը (դիմումը, բողոքը, գանգատը) քննարկելիս հրամանատարին (պետին) կամ քննարկմանը մասնակցող մյուս անձանց չի թույլատրվում զինծառայողի անձնական կյանքի մասին տվյալներ հրապարակել առանց նրա համաձայնության:
127. Զորամասերի և զորամիավորումների հրամանատարները պարտավոր են առնվազն եռամսյակը մեկ անգամ անցկացնել առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) քննարկման ու լուծման աշխատանքների վիճակի ներքին ստուգում, որի համար կազմվում է հանձնաժողով: Ստուգման արդյունքների մասին կազմվում է ակտ:
128. Բոլոր առաջարկությունները (դիմումները, բողոքները, գանգատները) ստացման օրը գրանցվում են զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գրքում (N 4 հավելված), որը պահվում է յուրաքանչյուր զորամասում:
Տեսչական ստուգման ժամանակ զինծառայողների հարցման ընթացքում տրված բողոքները զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գրքում չեն գրանցվում:
129. Զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գրքում գրառվում են յուրաքանչյուր առաջարկության, դիմումի, բողոքի (գանգատի) վերաբերյալ ընդունված որոշումները:
Որոշումների ժամանակին ու ճիշտ կատարումը ստուգելու համար զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գիրքը ներկայացվում է զորամասի հրամանատարին ամեն ամիս, իսկ տեսչական ստուգողներին` ըստ պահանջի:
130. Զորամասի առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) գիրքը պետք է լինի համարակալված, քուղակապված, կնքված և զորամասի հրամանատարի կողմից հաստատված:
Հավելված N 1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության |
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
թ.թ. ը/կ | Տիպային պաշտոնները | Զինվորական կոչումները |
1. | Ջոկի, անձնակազմի (հաշվարկի) հրամանատար | կրտսեր սերժանտ, սերժանտ |
2. | Դասակի հրամանատարի տեղակալ | ավագ սերժանտ |
3. | Վաշտի, մարտկոցի, ավիաէսկադրիլիայի և անձնախմբի ավագ | ավագ, ենթասպա, ավագ ենթասպա |
4. | Դասակի խմբի հրամանատար | կրտսեր լեյտենանտ, լեյտենանտ, ավագ լեյտենանտ |
5. | Վաշտի, մարտկոցի, ավիաօղակի, առանձին դասակի հրամանատար | կապիտան |
6. | Գումարտակի, դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի առանձին վաշտի (մարտկոցի) հրամանատար | մայոր |
7. | Առանձին գումարտակի (դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի) հրամանատար | փոխգնդապետ |
8. | Առանձին և ոչ առանձին բրիգադի, առանձին և ոչ առանձին գնդի րամանատար | գնդապետ |
9. | Դիվիզիայի հրամանատար | գեներալ-մայոր |
10. | Կորպուսի, ուղղության զորախմբի հրամանատար | գեներալ-լեյտենանտ |
11. | Բանակի հրամանատար | գեներալ-գնդապետ |
Հավելված N 2 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության |
ԶՈՐԱՄԱՍԻ ՊԱՏՎՈ ԳԻՐՔ
1. Պատվո գիրքը պահվում է բոլոր բրիգադներում, գնդերում, առանձին զորամասերում:
2. Զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը պատվո գրքում գրանցվում են խրախուսման կարգով` սույն կանոնադրության պահանջներին համապատասխան:
Պատվո գրքում գրանցումը կատարվում է զորամասի հրամանատարի հրամանով: Պատվո գրքում զետեղվում է զինծառայողի լուսանկարը և շարադրվում նրա նվաճումների ու սխրագործության համառոտ բովանդակությունը:
3. Պատվո գրքի պահելու տեղը որոշում է զորամասի հրամանատարը` հաշվի առնելով, որ այն համապատասխանի իր նշանակությանը և ամբողջ անձնակազմի համար ապահովի դրա հետ ծանոթանալու հնարավորությունը:
Հավելված N 3 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության |
Դիմային կողմ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔԱՐՏ
______________________________ զորամասի___________________վաշտ (անձնախումբ)
1. Պաշտոնը ________________________________________________________________
2. Զինվորական կոչումը _______________________________________________________
3. Անունը, հայրանունը. ազգանունը_______________________________________________
__________________________________________________________________________
4. Որ թվականից է զինվորական ծառայության մեջ___________________________________
ԽՐԱԽՈՒՍԱՆՔ
Ինչի համար է տրվել | Խրախուսանքի տեսակը | Երբ է տրվել (հրամանի ամսաթիվն ու համարը) | Ով է խրախուսել |
Դարձերես
ՏՈՒՅԺԵՐ
Ինչի համար է տրվել | Երբ է կատարվել զանցանքը | Տույժի տեսակը | Երբ է կիրառվել (հրամանի ամսաթիվն ու համարը) | Ով է տվել տույժը | Երբ է հանվել (ում կողմից կամ ժամկետը լրանալու կապակցությամբ) |
Ծանոթացա | _________________________________ |
(ստորագրությունը) |
Ծանոթագրություն. | 1. Զինծառայողին ենթասպայի զինվորական կոչում, առաջին սպայական կոչում, ինչպես նաև ավագ կամ բարձրագույն սպայական կազմի սպայի առաջին կոչում շնորհելիս լրացվում է նոր ծառայողական քարտ: Զինծառայողին նախկինում տրված կարգապահական տույժերը նոր ծառայողական քարտում չեն գրանցվում, գրանցվում են միայն խրախուսանքները, բացի տույժը հանելու խրախուսանքից: Նախկին ծառայողական քարտը ոչնչացվում է: 2. Բոլոր կարգապահական տույժերը, բացի ենթասպայի և ավագ ենթասպայի զինվորական կոչումից զրկելու, ինչպես նաև ավագ ենթասպաների ու սպաների զինվորական կոչումներն իջեցնելու տույժերից, որ տրվել են զինծառայողներին և չեն հանվել մինչև նրանց պահեստազոր ու պաշտոնաթողության ուղարկելը, դրանցից մեկ տարի հետո կորցնում են ուժը, եթե այդ ընթացքում նրանք նոր տույժ չեն ստացել: |
Հավելված N 4 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության |
ԶՈՐԱՄԱՍԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ (ԳԱՆԳԱՏՆԵՐԻ) ԳԻՐՔ
| Ստացման տարեթիվը, ամիսը, օրը | Առաջարկություն (դիմում, բողոք) տվող զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը և առնչությունը զինվորական ծառայությանը | Առաջարկության, դիմումի, բողոքի համառոտ բովանդա- կությունը | Ում, երբ է տրվել, կատարման և կատարողի ստորագրու-թյունը | Կատարման ժամկետը | Երբ և ինչ որոշում է ընդունվել | Որ գործի մեջ են կարված փաստաթղ-թերը |
Հավելված N 5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության |
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿՈՊԻՏ ԶԱՆՑԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Զինծառայողների կարգապահական կոպիտ զանցանքներն են`
ինքնակամ բացակայությունը.
արձակուրդից, գործուղումից և բուժհիմնարկից ժամկետին ծառայության չներկայանալը.
ծառայությունից ուշանալը կամ ինքնակամ հեռանալը.
պահակային, ներքին ծառայությունների և մարտական հերթապահության կատարման կանոնների խախտումը.
ալկոհոլի, թմրանյութերի կամ թունանյութերի օգտագործման հետևանքով անսթափ վիճակում ծառայողական պարտականությունների կատարումը.
անվտանգության պահանջների խախտումը, որը հանգեցրել է աշխատունակության կորստի.
զինծառայողների փոխհարաբերությունների կանոնադրական կանոնների խախտումը.
ռազմական գույքի վատնումը կամ կորուստը.
զանցանքները հասարակական վայրերում` ծառայությունից դուրս:
2. Մեկուսացման և կարգապահական մեկուսարանում պահելու տույժի ի կատար ածումը հանձնարարվում է`
զինվորների, սերժանտների նկատմամբ` վաշտի (անձնախմբի) ավագին.
ենթասպաների ու սպաների նկատմամբ` զորամասի հերթապահին:
Վարչություններում (հիմնարկներում և ռազմաուսումնական հաստատություններում) զինծառայողների մեկուսացումն ի կատար է ածվում այդ տույժը տված պետի կամ վարչության (հիմնարկի, ռազմաուսումնական հաստատության) պետի նշած անձի միջոցով: Այդ դեպքում ենթասպաներին կարգապահական մեկուսարանում պահելը հանձնարարվում է հավասար կամ բարձր կոչում ունեցող ենթասպաներին, ինչպես նաև սպաներին:
3. Զինվորների, սերժանտների մեկուսացման գրությունը ստորագրվում է վաշտի (համապատասխան ստորաբաժանման) հրամանատարի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում` վաշտի (համապատասխան ստորաբաժանման) սպաներից մեկի կողմից և հաստատվում է զորամասի դրոշմակնիքով:
Մեկուսացումը կիրառող պետը պարտավոր է նշել, իսկ վաշտի հրամանատարը` մեկուսացման գրության մեջ գրանցել, թե որ խցում (մենախուց, ընդհանուր խուց) պահել մեկուսացված զինծառայողին:
Ենթասպայի մեկուսացման գրությունը ստորագրվում է զորամասի հրամանատարի կամ շտաբի պետի կողմից և հաստատվում զորամասի դրոշմակնիքով:
4. Այն անձինք, որոնց վրա դրված է մեկուսացումն ի կատար ածելը, պարտավոր են նախօրոք տեղեկանալ կարգապահական մեկուսարանում ազատ տեղերի առկայության մասին և անհրաժեշտության դեպքում ուղեկցորդներ պահանջել:
5. Կարգապահական մեկուսարան տանելուց առաջ մեկուսացումն ի կատար ածող անձինք մեկուսացված բոլոր զինծառայողներից վերցնում են զենքն ու զինամթերքը, իսկ ժամկետային ծառայության զինվորներից, սերժանտներից` ցուցակագրելուց հետո նաև դրամն ու իրերը, որոնք արգելվում է պահել մեկուսարանում:
Շքանշանները, մեդալները, շքանշանի ժապավեններով շերտաձողիկները, ինչպես նաև կրծքանշանները մեկուսացված զինծառայողներն ի պահ են հանձնում զորամասի շտաբ կամ կայազորի զինվորական պարետատուն:
Պայմանագրով զինվորական ծառայության ընդունված ենթասպաները, ինչպես նաև զինվորները, սերժանտները կարգապահական մեկուսացման ենթարկվելու դեպքում կարգապահական մեկուսարան ուղարկվելիս պետք է հագնեն ամենօրյա շարային համազգեստ, իսկ ժամկետային ծառայության զինվորները, սերժանտները` աշխատանքային համազգեստ և իրենց մոտ ունենան շինել: Բացի դրանից, յուրաքանչյուր մեկուսացված պետք է ունենա սրբիչ, թաշկինակներ, լրացուցիչ մաքուր ենթաօձիքներ և սափրվելու պարագաներ, իսկ եթե զինծառայողը մեկուսացվել է յոթ օրից ավելի ժամանակով` նաև մաքուր սպիտակեղենի փոխնորդ: Այլ իրեր, ինչպես նաև լուցկի և ծխելու պարագաներ ունենալն արգելվում է:
Կարգապահական մեկուսարան տարվելուց առաջ բոլոր մեկուսացվածներն ենթարկվում են բժշկական քննության, իսկ անհրաժեշտության դեպքում` սանիտարական մշակման (բաղնիքում լողանալը) և հագուստի ախտահանման, ինչի մասին բժիշկը նշումներ է անում մեկուսացման գրության մեջ:
6. Կարգապահական կարգով մեկուսացված զինվորները զորային կամ կայազորային մեկուսարան են տարվում պահակախմբի, իսկ սերժանտները` սերժանտների ուղեկցությամբ:
Մեկուսացված ենթասպաները և սպաները կայազորի կարգապահական մեկուսարան են գնում ինքնուրույնաբար:
7. Մեկուսացվածներին կարգապահական մեկուսարան ուղարկելու, հանձնելու, ընդունելու, այնտեղ պահելու և ազատելու կարգը շարադրված է կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրությունում:
8. Զինծառայողին 88-րդ կետի պահանջներով նախատեսված կարգով մեկուսացնելիս ավագը պարտավոր է նրան ուղարկել կայազորի զինվորական պարետի մոտ կամ հրամայել, որ նա անձամբ ներկայանա կայազորի զինվորական պարետին: Մեկուսացվածը պարտավոր է կայազորի զինվորական պարետին զեկուցել, թե ում կողմից և ինչի համար է մեկուսացվել: Մեկուսացվող անձը պարտավոր է նույն օրը կայազորի զինվորական պարետին տեղեկացնել մեկուսացման պատճառի մասին: Կայազորի զինվորական պարետն իր հերթին պարտավոր է այդ մասին տեղեկացնել մեկուսացվածի հրամանատարին (պետին):
Մեկուսացման ժամկետը որոշում է կայազորի զինվորական պարետը կամ մեկուսացվողի հրամանատարը (պետը):
Դիմային կողմ
ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆ
Վաշտի (անձնախմբի) թիվը__________________________________________________
Պաշտոնը ________________________________________________________________
Զինվորական կոչումը _______________________________________________________
Անունը, հայրանունը. ազգանունը______________________________________________
Ում կողմից և երբ է մեկուսացվել ______________________________________________
Մեկուսացման պատճառը ___________________________________________________
Մեկուսացման ժամկետը ____________________________________________________
Որ խցում պահել__________________________________________________________
Երբ տանել բաղնիք ________________________________________________________
Բժշկի եզրակացությունը ____________________________________________________
Վաշտի (անձնախմբի) հրամանատար | __________________________________________________ |
(զինվորական կոչումը, | |
____________________________________________ | |
ստորագրությունը, ազգանունը) |
Զորամասի
Կ.Տ.
ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՊԵՏԻ (ԶՈՐԱՄԱՍԻ ՀԵՐԹԱՊԱՀԻ) ՆՇՈՒՄՆԵՐԸ
Ընդունվել է ______________________________________________________________
Ենթակա է ազատման ______________________________________________________
Մեկուսարանի պետ (զորամասի հերթապահ) | __________________________________________ |
(զինվորական կոչումը, | |
_____________________________________ | |
ստորագրությունը, ազգանունը) |
Մեկուսացման ռեժիմի փոփոխությունները________________________________________
________________________________________________________________________
Ազատվել է _______________________________________________________________
Մեկուսարանի պետ (զորամասի հերթապահ) | __________________________________________ |
(զինվորական կոչումը, | |
_____________________________________ | |
ստորագրությունը, ազգանունը) |
Դարձերես
Մեկուսացվածի իրերը _____________________________________________________
Վաշտի (անձնախմբի) հրամանատար | ______________________________________________ |
(զինվորական կոչումը, | |
_________________________________________ | |
ստորագրությունը, ազգանունը) |
Նշված իրերը լրիվ են, բացի _________________________________________________
Մեկուսարանի (պահակախմբի) պետ | _______________________________________________ |
(զինվորական կոչումը, | |
_________________________________________ | |
ստորագրությունը, ազգանունը) |