Պաշտոնական Հաղորդագրությունները

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ (ՄԱՍ 1)

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

2021 թվականի ________________ -ի

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

N ______ -Ա

ՈՐՈՇՈՒՄ


Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 32-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական սահմանի մասին» օրենքի նախագծին:

2. Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը քննարկելիս Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Մելսիկի Հակոբջանյանին:

«Հաստատում եմ»


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԱ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2021 թվական_____________ ______

ք. Ստեփանակերտ



ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ


Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Արցախի Հանրապետության պետական սահմանը

1.ԱրցախիՀանրապետության պետական սահմանը (այսուհետ` պետական սահման) այն գիծն է և այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերևույթը, որոնք որոշում ենԱրցախիՀանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները:

2.Պետական սահմանը որոշվում էԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերով ևԱրցախիՀանրապետության օրենքով:

Հոդված 2.

Պետական սահմանում իրավահարաբերությունների կարգավորման սկզբունքները

1. Պետական սահմանը տեղորոշելիս և փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիսԱրցախիՀանրապետությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով.

1) Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության.

2) ԱրցախիՀանրապետության անվտանգության և ԱրցախիՀանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման.

3) օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության.

4) սահմանային հարցերի խաղաղ լուծման:

Հոդված 3.

Պետական սահմանի պահպանությունը

1. Պետական սահմանի պահպանությունըԱրցախիՀանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է և ընդգրկում է քաղաքական, իրավական, տնտեսական, ռազմական, օպերատիվ, կազմակերպչական, տեխնիկական, ռեժիմային, բնապահպանական, մշակութային և այլ միջոցառումներ, որոնք երաշխավորում են`

1) պետական սահմանի անձեռնմխելիությունը.

2) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման ապահովումը.

3) պետական սահմանում անձի, հասարակության և պետության համար կենսական շահերի պաշտպանությունն արտաքին և ներքին սպառնալիքներից:

2.Ցամաքում, սահմանային ջրերում պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ, իսկ օդային տարածքում` հակաօդային պաշտպանության զորքերը: Հակաօդային պաշտպանության զորքերը պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս ղեկավարվում են սույն օրենքով,ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:

3. Պետական սահմանի պահպանության ոլորտումԱրցախիՀանրապետությունը համագործակցում է օտարերկրյա պետությունների հետ ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

4. Պետական կառավարման մարմինների լիազորությունները պետական սահմանի պահպանության ոլորտում սահմանվում են սույն օրենքով ևԱրցախիՀանրապետության նորմատիվիրավական այլ ակտերով:

Հոդված 4.

Պետական սահմանի մասին օրենսդրությունը

1. Պետական սահմանի մասին օրենսդրությունը բաղկացած էԱրցախիՀանրապետության Սահմանադրությունից,ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներիցևնորմատիվիրավական ակտերից:

Գ Լ ՈՒ Խ 2

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՏԵՂՈՐՈՇՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԾԱՆՇՈՒՄԸ

Հոդված 5.

Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը

1. Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում էԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերով ևԱրցախիՀանրապետության օրենքով:

2. ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվումԱրցախիՀանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Պետական սահմանը, եթեԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, տեղորոշվում է`

1)ցամաքում` ըստ ռելիեֆի բնորոշ կետերի ու գծերի կամ պարզ տեսանելի կողմնորոշիչների.

2)գետերում (վտակներում)` դրանց կենտրոնով կամ գետի գլխավոր գետաբազկի կենտրոնով.

3) ջրավազաններում` այն ուղիղ գծով, որը պետական սահմանի ելքերը միացնում է ջրավազանի ափերին.

4)հիդրոհանգույցների ջրավազաններում` պետական սահմանի այն գծին համապատասխան, որն անցնում էր այդ տեղանքով մինչև դրանք լցնելը.

5) երկաթուղային և ավտոճանապարհային կամուրջների, ամբարտակների վրա ու այլ կառույցներում` այդ կառույցների կենտրոնով կամ դրանց տեխնոլոգիական առանցքով` անկախ պետական սահմանի անցումից:

4.Գետով (վտակով), ջրավազանով անցնող պետական սահմանը չի տեղաշարժվում ինչպես դրանց ափերի գծագրության կամ ջրի մակարդակի փոփոխման, այնպես էլ գետի (վտակի) հունն այս կամ այն կողմ խոտորվելու դեպքում:

Հոդված 6.

Պետական սահմանի գծանշումը

1. Պետական սահմանը տեղանքում գծանշվում է պարզ տեսանելի սահմանանշաններով, որոնց ձևերը, տեղադրման կարգն ու նկարագիրը սահմանում էԱրցախիՀանրապետության կառավարությունը`ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հոդված 7.

Արցախի Հանրապետության սահմանային ջրերը

1.ԱրցախիՀանրապետության սահմանային ջրերն են մինչև պետական սահմանագիծն ընկած այն գետերի (վտակների) և ջրավազանների ջրերը, որոնց ափերը պատկանում ենԱրցախիՀանրապետությանը:


Գ Լ ՈՒ Խ 3

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՌԵԺԻՄԸ

Հոդված 8.

Պետական սահմանի ռեժիմը

1. Պետական սահմանի ռեժիմը որոշվում է սույն օրենքով,ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաևԱրցախիՀանրապետության նորմատիվիրավական այլ ակտերով:

2.Պետական սահմանի ռեժիմն ընդգրկում է`

1)պետական սահմանի խնամքի կանոնները.

2)պետական սահմանի հատման կանոնները.

3) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողնման կանոնները.

4) պետական սահմանում տնտեսական գործունեություն ծավալելու կանոնները.

5) սահմանակից պետությունների հետ սահմանային միջադեպերի լուծման կարգը:

Հոդված 9.

Պետական սահմանի խնամքը

1. Պետական սահմանի խնամքի կանոններով կարգավորվում են սահմանանշանների տեղադրումը և պահպանումը, դրանց վերահսկողական զննումները, սահմանի երկայնքով թափանցիկ, սանիտարական շերտի ստեղծումն ու դրա խնամքը, սահմանակից պետության հետ պետական սահմանի համատեղ ստուգումները: Պետական սահմանի խնամքի կանոնները ԱրցախիՀանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է ԱրցախիՀանրապետության կառավարությունը:

2. Սահմանակից պետության հետ սահմանի փոփոխություններ չպարունակող համատեղ ստուգումների արձանագրություններըԱրցախիՀանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը ներկայացնում էԱրցախիՀանրապետության կառավարություն:

3. Պետական սահմանին անմիջապես հարող հողային շերտը (սահմանային շերտ), օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական սահմանի խնամքն ու պահպանությունն ապահովելու նպատակով, տրամադրվում էԱրցախիՀանրապետության սահմանապահ զորքերին (այսուհետ` սահմանապահ զորքեր)` անհատույց օգտագործման իրավունքով:

Հոդված 10.

Պետական սահմանի հատման կանոնները

1. Երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացվում էԱրցախիՀանրապետության կառավարության սահմանած անցման կետերում` ԱրցախիՀանրապետության օրենսդրությանն ուԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Պետական սահմանի անցման կետերում ստեղծվում են սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետեր:

3. Պետական սահմանի անցման կետերումԱրցախիՀանրապետության կառավարությունը սահմանում է մաքսային հսկողության գոտի, որտեղ հսկողություն են իրականացնում բացառապես մաքսային մարմինները:

4. Սահմանապահ զորքերի զինծառայողներին և պետական սահմանի պահպանության պարտականություններ կատարող անձանց,ԱրցախիՀանրապետության սահմանակից պետությունների համաձայնությամբ, իրավունք է տրվում օգտվելու պետական սահմանը հատելու այլ կարգից:

5. Օդանավերը կամ թռչող այլ սարքերը պետական սահմանը հատում են ևԱրցախի Հանրապետության տարածքում թռիչք են կատարում թռիչքների համար հատկացված օդային միջանցքներով` սույն օրենքին, այլ օրենքներին, ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական այլ ակտերին համապատասխան: Պետական սահմանի հատումը ԱրցախիՀանրապետության օդային միջանցքներից դուրս թռիչքը թույլատրում էԱրցախիՀանրապետության կառավարությունը:

6. ԱրցախիՀանրապետությունից մեկնող օդանավերի կամ թռչող այլ սարքերի թռիչքը, ինչպես նաև ԱրցախիՀանրապետության օդային տարածք մտնելուց հետո դրանց վայրէջքն իրականացվում են միջազգային թռիչքների համար բաց օդանավակայաններում: Թռիչքի և վայրէջքի այլ կարգ սահմանում էԱրցախիՀանրապետության կառավարությունը:

7. ԱրցախիՀանրապետությունից մեկնող կամ ԱրցախիՀանրապետություն մուտք գործող օդանավերի կամ թռչող այլ սարքերի համար բաց օդանավակայանների ցանկը, դրանցում գտնվելու, թռիչքի և վայրէջքի կանոնները սահմանում էԱրցախիՀանրապետության կառավարությունը` ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: ԱրցախիՀանրապետության օդային տարածքով տարանցիկ թռիչքի կարգը սահմանվում է ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերով:

8.ԱրցախիՀանրապետության օդային տարածք ու օդանավակայաններ մուտք գործող կամ այնտեղ գտնվող, Արցախի Հանրապետությունից դուրս մեկնող օդանավերը և թռչող այլ սարքերը պարտավոր են պահպանել թռիչքի, մաքսային, սանիտարական և այլ կանոնները:

9. Օտարերկրյա պետությունների օդանավերը և թռչող այլ սարքերըԱրցախիՀանրապետության օդային տարածք հարկադրաբար մուտք գործելու կամ այդ տարածքում թռիչքային, ինչպես նաև օդանավակայաններում գտնվելու կանոնները հարկադրաբար չպահպանելու դեպքում պարտավոր են այդ մասին անհապաղ հայտնելԱրցախիՀանրապետության մոտակա օդանավակայանի ղեկավարությանը և հետագայում թռիչքը շարունակել վերջինիս կամ այն օդանավի հրամանատարի կարգադրությունների համաձայն, որը ժամանել է օգնության կամ իրավիճակի պարզաբանման համար:

Հոդված 11.

Անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը պետական սահմանով

1. Պետական սահմանով` անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը ԱրցախիՀանրապետության կառավարության սահմանած անցման կետերով իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները` անձանցԱրցախիՀանրապետություն մուտք գործելու կամԱրցախիՀանրապետությունից մեկնելու` ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

2. Անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի բացթողնումը պետական սահմանով իրականացվում էԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական ակտերին համապատասխան:

3. ԱրցախիՀանրապետության կառավարությունը կարող է սահմանել անձանց և տրանսպորտային միջոցների` պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ:

Հոդված 12.

Զանգվածային ոչնչացման զենքի, ռազմական բեռների տեղափոխման ու զորքերի տարանցման կարգը պետական սահմանով

1. Զանգվածային ոչնչացման զենքի տեղափոխումը պետական սահմանով թույլատրում է ԱրցախիՀանրապետության կառավարությունը:

2. Օտարերկրյա պետության զորքերի և ռազմական բեռների տարանցումը պետական սահմանով թույլատրում էԱրցախիՀանրապետության կառավարությունը` ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

3. Զանգվածային ոչնչացման զենքի, օտարերկրյա պետության զորքերի և ռազմական բեռների` պետական սահմանով տարանցումը թույլատրելու դեպքում թույլատրելու մասին որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ԱրցախիՀանրապետության կառավարությունն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է ԱրցախիՀանրապետության Ազգային ժողով:

Հոդված 13.

Սահմանային վերահսկողությունը

1. Սահմանային վերահսկողությունը միջոցառումների համակարգ է, որն ապահովում է պետական սահմանի հատման օրինականությունը:

2. Սահմանային վերահսկողությունը միջազգային հաղորդակցության ուղիներում իրականացվում է`

1) դիտարկման օպտիկական սարքերի ու հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ անցման կետերում վերահսկողություն սահմանելու և ապահովելու նպատակով.

2) փաստաթղթերի ստուգման միջոցով անձի ինքնությունը և պետական սահմանը հատելու իրավունքը հաստատելու նպատակով.

3) պետական սահմանը հատող օդանավերի, թռչող այլ սարքերի ու տրանսպորտային միջոցների զննության նպատակով.

4) պետական սահմանով տեղափոխվող կենդանիների, բեռների և այլ գույքի զննություն կատարելու, պետական սահմանն ապօրինի հատման փորձ կատարող անձանց հայտնաբերելու նպատակով:

3. Միջազգային հաղորդակցության ուղիներից դուրս սահմանային վերահսկողությունն իրականացվում է ակնադիտական և տեխնիկական դիտարկման, անձը հաստատող փաստաթղթերի ստուգման, սահմանային գոտում տրանսպորտային միջոցների զննության ճանապարհով:

Հոդված 14.

Վերահսկողությունը պետական սահմանը հատելիս

1. Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողության և մաքսային հսկողության:

2. Վերահսկողության կազմակերպման ու իրականացման կարգը սահմանվում էԱրցախիՀանրապետության օրենքներով և այլ նորմատիվիրավական ակտերով:

Հոդված 15.

Տնտեսական և այլ գործունեությունը պետական սահմանում

1.ԱրցախիՀանրապետության և օտարերկրյա պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող տնտեսական և այլ գործունեությունը, որը կատարվում է պետական սահմանի հատմամբ կամ անմիջապես պետական սահմանում, չպետք է վնաս պատճառի կամ խոչընդոտի պետական սահմանի պահպանությանը կամ պահպանմանն ուղղված մյուս գործողություններին:

Հոդված 16.

Վարակիչ հիվանդությունների տարածքում սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցումը

1. ԱրցախիՀանրապետության կամ օտարերկրյա պետության տարածքում վարակիչ հիվանդությունների առաջացման, տարածման սպառնալիքի դեպքում ԱրցախիՀանրապետության կառավարությունը կարող է ժամանակավորապես սահմանափակել կամ դադարեցնել հաղորդակցությունը, պետական սահմանը հատող անձանց, կենդանիների, բեռների, սերմնանյութերի, տնկանյութերի, բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքների բացթողնման վրա սահմանել կարանտին:

Հոդված 17.

Պետական սահմանը խախտողները

1.Պետական սահմանը խախտողներ են`

1) անձինք, ովքեր պետական սահմանը ցանկացած եղանակով հատել են կամ փորձում են հատել անցման կետերից դուրս կամ անցման կետերում` խախտելով նրա հատման սահմանված կանոնները.

2) տրանսպորտային, տեխնիկական կամ մյուս միջոցները, որոնք հատել են պետական սահմանն առանց համապատասխան թույլտվության կամ սահմանված կարգի խախտմամբ.

3) օդանավերը կամ թռչող այլ սարքերը, որոնք հատել են պետական սահմանն առանց համապատասխան թույլտվության կամ կատարել են պետական սահմանի հատման թռիչքային կանոնների խախտումներ:

Հոդված 18.

Սահմանակից պետությունների հետ փոխհարաբերությունները սահմանային հարցերում

1.Սահմանակից պետությունների հետ սահմանային հարցերըԱրցախիՀանրապետությունը լուծում է ԱրցախիՀանրապետության Սահմանադրությանը, ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերին, սույն օրենքին ևԱրցախիՀանրապետության նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան:

Հոդված 19.

Արցախի Հանրապետության սահմանային ներկայացուցիչները

1. Պետական սահմանի ռեժիմի պահպանման հետ կապված հարցերի լուծման, ինչպես նաև սահմանային միջադեպերի կարգավորման համար ԱրցախիՀանրապետության կառավարությունը նշանակում էԱրցախիՀանրապետության սահմանային ներկայացուցիչներ:

2. Սահմանային ներկայացուցիչներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերով:


Գ Լ ՈՒ Խ 4

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ

Հոդված 20.

Սահմանային ռեժիմը

1. ԱրցախիՀանրապետության կառավարությունը, պետական սահմանում պատշաճ կարգ ապահովելու նպատակով, սահմանված կարգով, սույն օրենքին ևԱրցախիՀանրապետության նորմատիվիրավական այլ ակտերին համապատասխան, սահմանում է սահմանային ռեժիմ, որը կարգավորում էԱրցախիՀանրապետության քաղաքացիների և այլ անձանց` սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու, բնակվելու, տեղափոխվելու և այլ գործունեություն իրականացնելու հետ կապված հարաբերութ յունները:

Հոդված 21.

Սահմանային գոտին և սահմանային շերտը

1. Սահմանային գոտին այն տարածքն է, որըԱրցախիՀանրապետության պետական սահմանագծից ծավալվում է դեպիԱրցախիՀանրապետության տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ:

2.Սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ:

3. Սույն հոդվածին համապատասխան, սահմանային գոտու և սահմանային շերտի սահմաններն ըստ տեղանքի որոշում և փոփոխում էԱրցախիՀանրապետությանկառավարությունը:

Հոդված 22.

Սահմանային շերտ մուտք գործելը

1. Սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունըԱրցախիՀանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնությամբ տալիս են սահմանապահ զորքերը: Անհրաժեշտության դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարությունը կարող է լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնել սահմանային շերտ մուտքի և այնտեղ ժամանակավորապես գտնվելու համար:

2. Ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնելով` սահմանափակվում կամ արգելվում են անձանց, տրանսպորտային միջոցների, ընտանի կենդանիների, բեռների և այլ գույքի մուտքը, այլ գործունեությունը սահմանային շերտում:

3. Ժամանակավոր ռեժիմային սահմանափակումները չեն տարածվում պաշտպանական նշանակության, օպերատիվ աշխատանքների, տարերային աղետների և համաճարակների վերացման աշխատանքների վրա:

Հոդված 23.

Սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումները

1. Սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելվում է`

1) օգտագործել ոգելից խմիչքներ.

2) իրենց հետ վերցնել զենք (բացառությամբ տվյալ տարածքում ծառայողական պարտականություններ կատարող և օրենսդրությամբ սահմանված կարգով զենք կրելու իրավունք ունեցող անձանց), այդ թվում` սառը զենք, սպիրտային խմիչքներ.

3) մոտենալ անմիջապես սահմանագծին.

4) շփվել սահմանապահ վերակարգերի անձնակազմի հետ.

5) զրուցել սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ.

6) զբաղվել որսորդությամբ, արդյունագործական ձկնորսությամբ, բնափայտի մթերմամբ (բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող այգիներում իրականացվող սանիտարական մաքրումների և ծառահատումների), վնասել կամ ոչնչացնել բուսականությունը (բացառությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող հողատարածքներում խոտհունձ կատարելու), սահմանապահ զորքերին պատկանող գույքը, առանց համապատասխան թույլտվության զբաղվել հողերի, ջրային ռեսուրսների, անտառների օգտագործումով, երկրաբանական և հնէաբանական հետազոտություններով, լեռնային գործով, հիդրոկառույցների շինարարությամբ (բացառությամբ այն հիդրոկառույցների, որոնց ստեղծումը բխում էԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից).

7) ընտանի կենդանիներն արածեցնել սանիտարական շերտում, ջրօգտագործման ժամանակ ճանապարհները, արահետներն ու այլ կառույցները ողողել ջրով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները խախտող անձանց սահմանապահ վերակարգերը բերման են ենթարկում սահմանապահ ուղեկալ, կազմվում է սահմանային ռեժիմը խախտելու մասին ակտ, վերցվում են անցագրերը, առգրավվում են զենքը և արգելված այլ միջոցները, իսկ սահմանային ռեժիմը խախտողները հանձնվում են ոստիկանության մարմիններին:

Հոդված 24.

Սահմանային շերտում տնտեսական գործունեություն իրականացնելու կարգը

1. Սահմանային շերտում պետական սահմանի պահպանության հետ չկապված այլ գործունեությունն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Սահմանային շերտում տնտեսական գործունեությունն իրականացվում է միայն օրվա լուսավոր ժամերին: Գիշերային ժամերին, ինչպես նաև մութ ժամանակ սահմանային շերտում տնտեսական գործունեությունն արգելվում է, բացառությամբ անհրաժեշտության դեպքերի, սահմանապահ ջոկատի պետի թույլտվությամբ` սահմանապահ զորքերի հրամանատարության համաձայնությամբ:

3. Համաճարակի կամ համաճարակի բռնկման վտանգի դեպքում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով սահմանային շերտում կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ արգելվել անասնապահությունը:

4. Սահմանային շերտում հողերի, ջրային ռեսուրսների, անտառների, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի օգտագործումը, երկրաբանական հետազոտությունները, լեռնային գործը, հիդրոկառույցների շինարարությունն իրականացվում ենԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


Գ Լ ՈՒ Խ 5

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՌԵԺԻՄԸ

Հոդված 25.

Պետական սահմանի անցման կետերի ռեժիմի սահմանումը և պահպանումը

1. Պետական սահմանի անցման կետերի ռեժիմը ներառում է`

1) պետական սահմանի անցման կետերով` անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման կարգը.

2) պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու կարգը:

2. Պետական սահմանի անցման կետերի ռեժիմը` միջազգային հաղորդակցության համար բաց սահմանային երկաթուղային կայարանների և ավտոմոբիլային կայանների, օդանավակայանների տարածքների շրջանակներում անձանց և տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու, ինչպես նաև անձանց, կենդանիների, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի պետական սահմանով բացթողնման հետ կապված այլ գործողությունների կարգը սահմանվում էԱրցախիՀանրապետության օրենքներով և նորմատիվիրավական այլ ակտերով:

3. Սահմանային վերահսկողություն և մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ շենքերն ընտրվում ենԱրցախիՀանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 26.

Պետական սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, կենդանիների և այլ գույքի տեղափոխման կարգը

1.Պետական սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը), բեռների, կենդանիների և այլ գույքի տեղափոխումն իրականացվում է սահմանապահ զորքերի թույլտվությամբ` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Հոդված 27.

Պետական սահմանի անցման կետերում անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու կարգը

1. Պետական սահմանի անցման կետերում ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կայանման տեղն ու տևողությունը որոշում են օդանավակայանի, երկաթուղային կայարանի, ավտոմոբիլային կայանի և տրանսպորտային կազմակերպությունների ղեկավարները` համաձայնեցնելով սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների հետ:

2. Մաքսային հսկողություն, սահմանային և այլ տեսակի վերահսկողություն իրականացնելու ժամանակամիջոցում անձանց մուտքն ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ սահմանափակվում է, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաև արգելվել:

3. ԱրցախիՀանրապետությունից մեկնող և ԱրցախիՀանրապետություն ժամանող տրանսպորտային միջոցներ ուղևորների նստելն ու դրանցից իջեցնելը, ինչպես նաև բեռնումն ու բեռնաթափումն իրականացվում են սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների թույլտվությամբ:

4. Տրանսպորտային կազմակերպությունների պաշտոնատար անձինք, տրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք սահմանապահ զորքերի ներկայացուցչի պահանջով, մաքսային մարմինների համապատասխան ներկայացուցիչների ներկայությամբ պարտավոր են զննման նպատակով բացել կնքված վագոնները, ավտոմեքենաները, տրանսպորտային միջոցները և դրանցով տեղափոխվող բեռները:

5. Ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները կարող են Արցախի Հանրապետությունից մեկնել ևԱրցախիՀանրապետության տարածք մուտք գործել, ինչպես նաև փոխել կայանման տեղը միայն սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների թույլտվությամբ:

Հոդված 28.

Պետական սահմանի անցման կետերում լրացուցիչ ռեժիմային կանոնները

1. Պետական սահմանի անցման կետերում առանձնացվում է տարածք, շինություն, որտեղ ուղղակիորեն իրականացվում են սահմանային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողություն և մաքսային հսկողություն: Այդ տեղերում մտցվում են լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ` սույն օրենքի 25-27-րդ հոդվածներով նախատեսված կարգի ու կանոնների սահմաններում:

2. Պետական սահմանումԱրցախիՀանրապետության շահերին սպառնալիք ծագելու դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարը կարող է ժամանակավորապես դադարեցնել հաղորդակցությունը պետական սահմանի անցման կետերում:


Գ Լ ՈՒ Խ 6

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 29.

Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների լիազորությունները պետական սահմանի պահպանության ոլորտում

1. ԱրցախիՀանրապետության արտաքին գործերի բնագավառի պետական լիազորված մարմինը`

1) իր իրավասության սահմաններում բանակցում է պետական սահմանի ռեժիմի պահպանման հարցերով, պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր.

2)իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական սահմանի պահպանության արտաքին քաղաքական, միջազգային-իրավական ապահովումը.

3) իր իրավասության սահմաններում ձևակերպում էԱրցախիՀանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` ԱրցախիՀանրապետություն մուտքի ուԱրցախիՀանրապետությունից մեկնելու փաստաթղթերը.

4) լուծում է պետական սահմանի ռեժիմի պահպանման հարցերով պետական սահմանում ԱրցախիՀանրապետության սահմանային ներկայացուցիչների կողմից չկարգավորված հարցերն ու միջադեպերը:

2. ԱրցախիՀանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը`

1) պետական սահմանում ԱրցախիՀանրապետության անվտանգության ապահովման ընդհանուր համակարգում ապահովում է անձի, հասարակության և պետության կենսական շահերի պաշտպանությունը.

2) սահմանային շերտում և միջազգային հաղորդակցության ուղիներում իրականացնում է քաղաքական, սոցիալ-տնտեսական ու քրեածին իրադրության վերլուծություն և կանխատեսում.

3) ազգային անվտանգության մարմինների օպերատիվ-հետախուզական աշխատանքն ուղղում է պետական սահմանով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, հանցավոր խմբերի և առանձին անձանց ապօրինի գործունեությունը բացահայտելուն, կանխելուն ու խափանելուն:

3. ԱրցախիՀանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմինը`

1) ապահովում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանությունը.

2) ապահովում է ԱրցախիՀանրապետության զինված ուժերի մասնակցությունը պետական սահմանի պահպանությանը` սույն օրենքով և ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) իր իրավասության սահմաններում աջակցում է սահմանապահ զորքերին ռեսուրսային (պաշարային), հետախուզական ու պետական սահմանի պահպանության և այլ հարցերում:

4. ԱրցախիՀանրապետության ոստիկանության բնագավառի պետական լիազորված մարմինը`

1) իր իրավասության սահմաններում աջակցում է սահմանապահ զորքերին պետական սահմանի պահպանության ոլորտում ռեժիմային միջոցառումներ իրականացնելիս, պետական սահմանում հակաիրավական գործունեության դեմ պայքարելիս, պետական սահմանի ռեժիմը խախտողներին որոնելիս, վարչական ձերբակալման ենթարկված անձանց կատարած իրավախախտումները քննելիս.

2) սահմանապահ զորքերի ներկայացմամբ պետական սահմանը խախտողներին որոնելիս, զինված ներխուժումը կամ սահմանակից պետության քաղաքացիների` ԱրցախիՀանրապետությանտարածք զանգվածային ներխուժումը հետ մղելիս, ապահովում է տեղանքի առանձին տեղամասեր անձանց մուտքի ժամանակավորապես սահմանափակումը կամ արգելումը, արտակարգ իրավիճակների ժամանակ սահմանային գոտում (օդանավակայաններում, երկաթուղային, ավտոմոբիլային կայաններում և այլ օբյեկտներում) ապահովում է հասարակական կարգը.

3)սահմանային գոտում սահմանապահ զորքերի հետ համատեղ մասնակցում է բնակչության իրավական դաստիարակությանը, պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում իրավախախտումների կանխման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին:


Շարունակությունը՝ http://www.nssartsakh.am/hy/official-messages/peta...