Պաշտոնական Հաղորդագրությունները
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ (ՄԱՍ 2)
Գ Լ ՈՒ Խ 7 ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
1. Հակաօդային պաշտպանության զորքերը պետական սահմանը պահպանում են օդային տարածություններում: 2.Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են` 1) օդանավին կամ թռչող այլ սարքին առաջարկել պատասխանելու հարցման ազդանշաններին, հարցում կատարել Արցախի Հանրապետության օդային տարածք մտնելու նպատակների մասին. 2) օդանավին կամ թռչող այլ սարքին առաջարկել փոխելու թռիչքի ուղղությունը դեպի թռիչքների համար առանձնացված օդային միջանցքներ, առաջարկել վայրէջք կատարելու միջազգային օդանավակայաններում, իսկ դրա անհնարինության դեպքում` մոտակա օդանավակայանում կամ համապատասխան այլ տարածքում. 3) ԱրցախիՀանրապետության անվտանգությանն սպառնալու դեպքում կամԱրցախիՀանրապետության նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը:
1.ԱրցախիՀանրապետության տարածքում գտնվող օդանավը կամ թռչող այլ սարքը սահմանապահ զորքերը կալանում են, եթե օդանավը կամ թռչող այլ սարքը` 1) ի վնաս ԱրցախիՀանրապետության անվտանգության, զբաղվում է տեղեկատվություն հավաքելով կամ կատարում է Արցախի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ այլ գործողություն. 2)գտնվել է թռիչքների համար առանձնացված օդային միջանցքներից դուրս. 3)մարդկանց իջեցնում կամ նստեցնում է, բեռները բեռնում կամ բեռնաթափում է միջազգային օդանավակայաններում` առանց համապատասխան թույլտվության, ինչպես նաև հրամանատարի կողմից անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում:
1. Օդանավի կամ թռչող այլ սարքի զննման կամ կալանման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են սահմանապահ զորքերի ներկայացուցիչը և զննված կամ կալանված օդանավի կամ թռչող այլ սարքի հրամանատարը: Արձանագրությունը կազմվում է հայերեն, անհրաժեշտության դեպքում ապահովվում է արձանագրության տեքստի թարգմանությունը: 2.Օդանավի կամ թռչող այլ սարքի կալանման դեպքում հրամանատարից առգրավվում են օդանավի կամ թռչող այլ սարքի և բեռի փաստաթղթերը, որոնք կցվում են արձանագրությանը: Եթե զննված կամ կալանված օդանավի կամ թռչող այլ սարքի հրամանատարը սահմանապահ զորքերի զինծառայողների գործողությունները համարում է ապօրինի կամ համաձայն չէ արձանագրության բովանդակությանը, կարող է այդ մասին նշել արձանագրության մեջ կամ առանձին` արձանագրությանը կցվող փաստաթղթերում: 3. Եթե հրամանատարը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա այդ մասին կատարում է համապատասխան գրառում:
1.Օտարերկրյա պետության կալանված օդանավը կամ թռչող այլ սարքըԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ հանձնվում է համապատասխան օտարերկրյա պետությունների լիազոր ներկայացուցիչներին, կամ արտաքսվում է Արցախի Հանրապետության տարածքից, կամԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բռնագրավվում է դատարանի որոշմամբ:
1. Սահմանապահ զորքերը և հակաօդային պաշտպանության զորքերը միմյանց օժանդակում են պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս, իրենց իրավասությունների սահմաններում համաձայնեցնում են պետական սահմանի ռեժիմի տարբեր տեսակի վերահսկողություն իրականացնող այլ պետական մարմինների գործողությունները` չմիջամտելով այդ գործողություններին: 2. Սահմանապահ զորքերը,ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերին համաձայն, համագործակցում են սահմանակից պետությունների համապատասխան մարմինների հետ: Գ Լ ՈՒ Խ 8 ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ
1. Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները և կազմակերպությունները պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում աջակցել սահմանապահ զորքերին պետական սահմանի պահպանության գործում, իսկ պետական սահմանին սպառնացող վտանգի մասին տեղեկություններն անհապաղ հայտնել սահմանապահ զորքերին: 2. Պետական մարմինները, պաշտոնատար անձինք, քաղաքացիները և կազմակերպությունները պարտավոր են կատարել պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի պահանջները: 3. Քաղաքացիները պետական սահմանի պահպանությանը մասնակցում են կամավոր հիմունքներով: Գ Լ ՈՒ Խ 9 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանհաջորդողտասներորդ օրը: 2.Սույնօրենքովսահմանված՝պետականսահմանիռեժիմի,սահմանայինռեժիմի,պետականսահմանիանցմանկետերիռեժիմիևմաքսայինհարաբերություններըկարգավորողնորմերըկկիրառվեն ԱրցախիՀանրապետությանհամապատասխաննորմատիվիրավականակտերնընդունելուցհետոծագածիրավահարաբերություններիվրա:
|
- Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետության պետական սահմանի վերաբերյալ որևէ օրենսդրական կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական փաստաթուղթ չի ընդունվել: Պետական սահմանի մասին օրենքի նախագծի ընդունման դեպքում կտրվի Արցախի Հանրապետության պետական սահմանի բնորոշումը և դրա պահպանությունը, կսահմանվեն պետական սահմանի, պետական սահմանում սահմանայինռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի էությունը, կարտացոլվեն պետական սահմանում իրավահարաբերությունների կարգավորման սկզբունքները, պետական սահմանի տեղորոշումը, փոփոխումը և գծանշումը, պետական սահմանի խնամքը, նրա հատման կանոնները, սահմանային վերահսկողությունը, սահմանային շերտ մուտք գործելը, պետական սահմանում տնտեսական և այլ գործունեություն իրականացնելու կարգը և այլն:
Բացի այդ, Պետական սահմանի մասին օրենքը կարտահայտի ներկա իրողությունները, ԱՀ տարածքի անսակարկելիությունը, հանրության հավաքական կամքն առ այն, որ Արցախի տարածքի հանդեպ հակառակորդի հավակնություններին միշտ էլ արժանի հակահարված կտրվի, ինչպես նաև կնպաստի հակամարտության մեջ ներքաշված արցախյան կողմի դիրքերի ամրապնդմանը բանակցային և միջազգային ճանաչման հասնելու գործընթացներում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել Արցախի Հանրապետության պետական սահմանի հասկացությունը, պետական սահմանում իրավահարաբերությունների կարգավորման սկզբունքները:
3. Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունման դեպքում Արցախի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում հանդես կգա իր պետական սահմանի մասին օրենսդրությամբ, որից ելնելով, սահմանակից պետությունների հետ փոխհարաբերություններում հնարավոր կլինի լուծել սահմանային հարցերը և միջադեպերը: Կկարգավորվեն ԱՀ պետական կառավարման մարմինների լիազորությունները պետական սահմանիպահպանության ոլորտում,նույն ոլորտում՝ նաև հակաօդային պաշտպանության զորքերի լիազորութունները, պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքացիների և կազմակերպությունների մասնակցությունը պետական սահմանի պահպանությունը և նրանց պարտականությունները:
4. «Պետական սահմանի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումների մասին
«Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկումների կապակցությամբ սույն թվականի սեպտեմբերի 28-ից տեղադրվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում:
5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պայմանագրային-իրավական բաժնի կողմից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՏՆՕՐԵՆ Ա.ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ