Պաշտոնական Հաղորդագրությունները
«ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ (ՄԱՍ 1)
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
2021 թվականի ________________ -ի
«ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
N ______ -Ա
ՈՐՈՇՈՒՄ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 32-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագծին:
2. Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագիծը քննարկելիս Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Մելսիկի Հակոբջանյանին:
«Հաստատում եմ»
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԱ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թվական_____________ ______
ք. Ստեփանակերտ
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՍԱՀՄԱՆԱՊԱՀԶՈՐՔԵՐԻՄԱՍԻՆ Սույն օրենքը սահմանում է ԱրցախիՀանրապետության սահմանապահ զորքերի հասկացությունը, գործունեության իրավական հիմքը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, սահմանապահ զորքերի անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը, սահմանապահ զորքերի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը: Գ Լ ՈՒ Խ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ԱրցախիՀանրապետության սահմանապահ զորքերը (այսուհետ` սահմանապահ զորքեր) կոչված են ԱրցախիՀանրապետության պետական սահմանը (այսուհետ` պետական սահման) պահպանելու, պետական սահմանում ԱրցախիՀանրապետության անվտանգությունն ու անկախությունն ապահովելու, պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն, պետական սահմանի ռեժիմ և սահմանային ռեժիմ իրականացնելու համար: 2. Ռազմական դրության ժամանակ սահմանապահ զորքերը կարող են ներգրավվել Արցախի Հանրապետության պաշտպանության իրականացմանը: 3. Սահմանապահ զորքերի միավորումներն ու զորամասերն ունեն սահմանված ձևի մարտական դրոշներ: 4. Սահմանապահ զորքերի զինծառայողներն ու մարտական տեխնիկան կրում են Արցախի Հանրապետության կառավարության հաստատած տարբերանշաններ:
1.Սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքն են ԱրցախիՀանրապետության Սահմանադրությունը, ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, ԱրցախիՀանրապետության այլ օրենքներն ու նորմատիվիրավական ակտերը:
1. Սահմանապահ զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդասիրության, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության, միանձնյա ղեկավարման, ազգային անվտանգության միասնական համակարգի, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ համագործակցության սկզբունքներով:
1. Սահմանապահ զորքերը գործում են ԱրցախիՀանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կազմում: 2. Սահմանապահ զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնում է սահմանապահ զորքերի հրամանատարը:
1. Սահմանապահ զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ԱրցախիՀանրապետության նախագահը՝ լիազորված մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:
1. Սահմանապահ զորքերի կենտրոնական ղեկավարման մարմինը պետական սահմանի պահպանության գլխավոր վարչությունն է, որը կազմված է ենթակա միավորումներից ու զորամասերից, սահմանային վերահսկողության զորամասերից ու ստորաբաժանումներից, ուսումնական զորամասերից և ապահովման ստորաբաժանումներից: 2. Սահմանապահ զորքերի թվակազմը, լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է ԱրցախիՀանրապետության կառավարությունը:
1. Սահմանապահ զորքերի միավորումների և զորամասերի տեղաբաշխումը (վերատեղաբաշխումը) իրականացնում է լիազորված մարմնի ղեկավարը` սահմանապահ զորքերի հրամանատարի ներկայացմամբ: Գ Լ ՈՒ Խ 2 ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սահմանային գոտում (շերտում) և պետական սահմանի անցման կետերում սահմանապահ զորքերն իրավունք ունեն` 1) տեղաբաշխել սահմանապահ վերակարգեր և իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տեղանքի ցանկացած հատվածում. 2) ԱրցախիՀանրապետության օրենքով սահմանված կարգով հողամասերի սեփականատերերից պահանջել իրենց խնդիրների իրականացման համար տրամադրելու այդ հողամասերի սահմանափակ օգտագործման իրավունք (սահմանապահ վերակարգերի ու տրանսպորտային միջոցների շարժի ճանապարհներ, ինչպես նաև ցանկապատերի և ուրիշ արգելափակոցների վրա միջանցքների ստեղծում և ապահովում). 3) սահմանապահ վերակարգերի միջոցով ուղեկցել մարդատար և ապրանքատար գնացքներ, տրանսպորտային այլ միջոցներ. 4) օրենքով սահմանված կարգով ստուգել անձանց և տրանսպորտային միջոցների փաստաթղթերը, իրականացնել տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող բեռների զննություն: Զննության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց` սահմանապահ զորքերի կողմից պատճառված վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ վնաս պատճառած անձը ենթարկվում է պատասխանատվության` ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 5) օրենքով սահմանված կարգով իրենց տրամադրված հողամասերում կառուցել շենքեր, շինություններ, ինժեներատեխնիկական կառույցներ, ուսումնական, նյութատեխնիկական բազայի օբյեկտներ, անցկացնել կապի գծեր, տեղաբաշխել ու օգտագործել տեխնիկա և սպառազինություն. 6) իրականացնել պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմն ու պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած` ԱրցախիՀանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական ձերբակալում` օրենքով սահմանված կարգով և ժամկետով. 7) զննության ենթարկել և անհրաժեշտության դեպքում վերցնել ձերբակալվածների մոտ եղած իրերն ու փաստաթղթերը: 8) վարչական ձերբակալման ենթարկված կամ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց, իրավասու մարմինների քննությանը ենթակա այլ անձանց պահել սահմանապահ զորքերի հատուկ սարքավորված շինություններում: Անհրաժեշտության դեպքում այդ անձինք կարող են պահվել ազգային անվտանգության և ոստիկանությանմարմինների ժամանակավոր պահման մեկուսարաններում. 9) անձանց, օրենքով սահմանված կարգով, հրավիրել սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ և նրանցից ստանալ բացատրություններ պետական սահմանի ապօրինի հատման, պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի կամ պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման` նրանց հայտնի հանգամանքները պարզելու նպատակով. 10) պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերում կատարել համապատասխան նշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես վերցնել դրանք, ինչպես նաև վերցնել կեղծ փաստաթղթերը, թույլ չտալ պետական սահմանով անցնել Արցախի Հանրապետության տարածք մուտքի կամ ԱրցախիՀանրապետության տարածքից ելքի իրավունք տվող համապատասխան փաստաթղթեր չունեցող անձանց մինչև նրանց պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը կամ մինչև նրանց կողմից փաստաթղթերը կորցնելու հանգամանքների պարզաբանումը. 11) շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ որոշել պետական սահմանի անցման կետերում ուղևորների ու բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կանգառի (կայանման) վայրերն ու տևողությունը. 12) օրենքով սահմանված կարգով առգրավել սահմանային վերահսկողության ժամանակ հայտնաբերված` պետական սահմանով ապօրինի փոխադրվող զենքը, ռազմամթերքը, թմրանյութերը, տարադրամը, արժեքավոր իրերն ու ապրանքները. 13) սահմանային որոնում (օպերացիա), օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս, մարդկանց առողջությունն ու կյանքը պահպանելու նպատակով, ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել անձանց և տրանսպորտային միջոցների շարժը, ինչպես նաև արգելել քաղաքացիների մուտքը տեղանքի առանձին տեղամասեր, նրանց պարտադրել մնալ այնտեղ կամ լքել այդ տեղամասերը` այդ մասին անհապաղ տեղեկացնելով սահմանապահ զորքերի հրամանատարին. 14) պետական սահմանում ԱրցախիՀանրապետության շահերին իրական սպառնալիք ծագելու դեպքում, տեղեկացնելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, շահագրգիռ կազմակերպություններին, ժամանակավորապես սահմանափակել աշխատանքների կազմակերպումը, բացառությամբ ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կատարվող աշխատանքների, պաշտպանական նշանակության աշխատանքների և այն միջոցառումների, որոնք կապված են տարերային աղետների հետևանքների և առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխման հետ. 15) պետական սահմանը և դրա ռեժիմը խախտողներին հետապնդելիս օրենքով սահմանված կարգով մուտք գործել քաղաքացիների բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելանքները վերացնելու միջոցով: Եթե վերոհիշյալ գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա սահմանապահ զորքերի համապատասխան հրամանատարն այդ մասին 24 ժամվա ընթացքում ծանուցում է համապատասխան դատախազին. 16) ծառայողական նպատակներով անարգել օգտագործել կապի միջոցները, իսկ ԱրցախիՀանրապետության տարածք ներխուժումները հետ մղելիս, որոնողական միջոցառումներ իրականացնելիս, հանցագործության կամ այլ իրավախախտման մեջ կասկածվող անձանց տեղափոխելիս օգտագործել կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհրաժեշտության դեպքում` նաև քաղաքացիների տրանսպորտային միջոցները` ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական ծախսերի փոխհատուցմամբ. 17) իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական միավորումներից և այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանված է տեղեկատվության ստացման հատուկ կարգ. 18) պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման վերահսկողություն սահմանելու նպատակով կատարել անձանց գրանցում, փաստացի տվյալների հաշվառում, վիճակագրություն և այդ նպատակներով, ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտագործել տեղեկատվական համակարգերը. 19) առաջարկություն ներկայացնել պետական մարմիններ, կազմակերպություններ` օրենքով սահմանապահ զորքերի վարույթին վերաբերող իրավախախտումներին նպաստող պատճառների և պայմանների վերացման մասին. 20) խրախուսել պետական սահմանի պահպանության գործում աչքի ընկած քաղաքացիներին. 21) սույն օրենքով նախատեսված կարգով գործադրել զենք, մարտական տեխնիկա, հատուկ միջոցներ և ծառայողական շներ. 22) պետական սահմանի պահպանությունն ապահովելու նպատակով իրենց իրավասության սահմաններում իրականացնել հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեություն. 23) վերահսկել բնակչության շրջանում պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի կանոնների պահպանումը. 24) օրենքով իրենց վարույթին վերաբերող գործերով կատարել հետաքննություն. 25) իրականացնել այն իրավախախտումների կանխարգելումը, որոնց դեմ պայքարը գտնվում է սահմանապահ զորքերի իրավասության սահմաններում. 26) մասնակցել ԱրցախիՀանրապետության սահմանային ներկայացուցիչների գործունեությանը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել սահմանային որոնում (օպերացիա). 27) կատարել օդանավի կամ թռչող սարքի զննում, եթե դա չի պատասխանել հարցման ազդանշաններին, գտնվել է օդային միջանցքներից դուրս, խախտել է ԱրցախիՀանրապետության օդային տարածք մտնելու կարգը, ինչպես նաև ԱրցախիՀանրապետության օդային տարածք մտնելուց հետո վայրէջք է կատարել ոչ միջազգային օդանավակայաններում: Օդանավի կամ թռչող այլ սարքի զննումն ընդգրկում է օդանավի կամ թռչող այլ սարքի փաստաթղթերի ստուգումը, անձնակազմի անդամների, ուղևորների և բեռների փաստաթղթերի ստուգումը. 28) օդանավի կամ թռչող այլ սարքի զննումից հետո դրան թույլատրել կամ շարունակել թռիչքը Արցախի Հանրապետության օդային տարածքում` սահմանված կանոնների պահպանմամբ, կամ առաջարկել հեռանալ ԱրցախիՀանրապետության տարածքից, կամ դա կալանել «Պետական սահմանի մասին» ԱրցախիՀանրապետության օրենքին համապատասխան. 29) արգելել օտարերկրյա պետության այն օդանավի կամ թռչող այլ սարքի անձնակազմի և ուղևորների` օդանավից կամ թռչող այլ սարքից դուրս գալը, որը թույլ է տվելԱրցախի Հանրապետության տարածքում թռիչքային, օդանավակայանի, մաքսային, սանիտարական կանոնների խախտումներ. 30) օդանավից կամ թռչող այլ սարքից իջեցնել և ձերբակալել քրեական պատասխանատվության ենթակա անձանց, վերջիններին հանձնել հետաքննության կամ նախաքննության մարմիններին, եթե ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: 2. Սահմանապահ զորքերը սույն հոդվածով իրենց տրված իրավունքները կարող են օգտագործել նաև սահմանային գոտուց դուրս` ԱրցախիՀանրապետության տարածքում համապատասխան մարմինների հետ համատեղ սահմանախախտներին հետապնդելիս:
1. ԱրցախիՀանրապետության պետական սահմանը պահպանելիս սահմանապահ զորքերը պարտավոր են` 1) պահպանել պետական սահմանը և թույլ չտալ դրա ապօրինի փոփոխություն. 2) հետ մղել զինված ներխուժումները ԱրցախիՀանրապետության տարածք, խափանել պետական սահմանում ծագող զինված և այլ սադրանքները, հիշյալ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել բնակչությանն ու սեփականության բոլոր ձևերը. 3) վերահսկել պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահանջների ապահովումը. 4) ապահովել պետական սահմանի ռեժիմին վերաբերող այն պարտավորությունների կատարումը, որոնք նախատեսված են ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ և ԱրցախիՀանրապետության միջազգային պայմանագրերով. 5) կանխել ԱրցախիՀանրապետության պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձանց գործողությունները. 6) պետական սահմանում իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն, պայքարել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, հանցախմբերի ու առանձին անձանց հետախուզական և ապօրինի գործունեության դեմ. 7) մասնակցել պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա), սահմանագծման (դեմարկացիա) և վերասահմանագծման (ռեդեմարկացիա) աշխատանքներին. 8) աջակցել սահմանային գոտում (շերտում) ԱրցախիՀանրապետության պետական լիազորված մարմինների գործունեությանն իրենց խնդիրներին համապատասխան միջոցառումներ իրականացնելիս. 9) կազմակերպել և իրականացնել սահմանային ներկայացուցչական աշխատանք ԱրցախիՀանրապետության սահմանակից պետությունների համապատասխան մարմինների հետ:
1. Սահմանապահներն իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում են պատասխանատվության` ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 2. Սահմանապահի անօրինական գործողության կամ անգործության հետևանքով կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է հատուցման` ԱրցախիՀանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան: 3. Սահմանապահների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասությանկամ դատական կարգով: Գ Լ ՈՒ Խ 3 ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Սահմանապահ զորքերը պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս իրավունք ունեն կիրառել զենք ու մարտական տեխնիկա` 1) զինված հարձակումը հետ մղելիս և պետական սահմանը խախտողների զինված դիմադրությունը կանխելիս. 2) անզեն հարձակումը հետ մղելիս և անզեն անձանց դիմադրությունը կանխելիս, եթե սահմանապահների կամ քաղաքացիների կյանքին սպառնում է բացահայտ վտանգ, և այդ վտանգը կանխելու այլ միջոցները բացառվում են. 3) պետական սահմանը խախտողների, սահմանակից պետության տարածքում թաքնվելու փորձ կատարելիս կամԱրցախիՀանրապետության տարածքի խորքերը թափանցելիս, եթե նրանց կանխելու մյուս միջոցներն սպառվել են. 4) պետական սահմանը խախտելու պատճառով ձերբակալված անձանց փախուստի ժամանակ, եթե հնարավոր չէ փախուստը խոչընդոտել այլ միջոցներով. 5) բնակչությանը, սեփականության բոլոր ձևերը զինված հարձակումից, զինված և այլ սադրանքներից պաշտպանելիս, եթե պաշտպանության մյուս ձևերն ապարդյուն են: 2. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ-5-րդ կետերով նախատեսված դեպքերում զենք և մարտական տեխնիկա կիրառվում է, երբ «Կանգնի'ր» արձագանքից և օդ նախազգուշական կրակոցից հետո կարգազանցները չեն կատարում սահմանապահի պահանջները: 3. Զենք ու մարտական տեխնիկա առանց զգուշացնելու կիրառվում է զինծառայողների և քաղաքացիների վրա անսպասելի զինված հարձակման դեպքում, մարտական տեխնիկայով, օդային և այլ տրանսպորտային միջոցներով հարձակման ժամանակ, զինված դիմադրության ժամանակ, պատանդներին ազատելու նպատակով: 4. Սահմանապահ զորքերի զինծառայողները զենք կիրառելու իրավունք ունեն զինծառայողների ու քաղաքացիների կյանքին ու առողջությանն սպառնացող կենդանիներին հարկադրված վնասազերծելիս, ինչպես նաև տագնապի ազդանշան տալիս կամ օգնություն կանչելիս: 5.Սահմանապահ զորքերին արգելվում է կիրառել զենք` 1) պետական սահմանը սահմանապահների տեսադաշտում խախտող անձանց նկատմամբ, եթե այդ խախտումներն ակնհայտ պատահական են կամ կապված են պետական սահմանի մոտ տնտեսական աշխատանքների կատարման հետ, ինչպես նաև մոտորանավակներով, մակույկներով կամ առանց դրանց լողալիս. 2) սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտած անձանց կողմից փախուստի փորձ կատարելիս, եթե պետական սահմանի խախտման իրական վտանգ չկա. 3) սահմանային գոտում պետական սահմանին հարող ավտոճանապարհներով ընթացող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք սահմանապահ զորքերի ընթացքը դադարեցնելու վերաբերյալ պահանջը չեն կատարում, եթե պետական սահմանի խախտման իրական վտանգ չկա. 4) կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցուցաբերելու կամ մարդկանց կյանքին սպառնացող խմբակային հարձակման դեպքերի:
1. Պետական սահմանը պահպանելիս սահմանապահ զորքերը կիրառում են հատուկ միջոցներ (ձեռնաշղթա կամ կապելու այլ հարմարանքներ, ռետինե մահակներ, արցունքաբեր նյութեր, ուշադրությունը շեղող լուսաձայնային սարքեր, տրանսպորտի ընթացքը հարկադրաբար կանգնեցնող սարքեր), ֆիզիկական ուժ (ներառյալ` ձեռնամարտի հնարքներ) և ծառայողական շներ` հետևյալ դեպքերում. 1) պետական սահմանի պահպանության գործում իրենց ծառայողական պարտականությունները կամ հասարակական պարտքը կատարող սահմանապահ զորքերի զինծառայողների և քաղաքացիների վրա հարձակումը հետ մղելիս, ինչպես նաև պատանդներին ազատելիս. 2) պետական սահմանի խմբային խախտումները կամ զանգվածային անկարգությունները կանխելիս. 3) սահմանապահ զորքերի շենքերի, շինությունների և տրանսպորտային միջոցների վրա հարձակումը հետ մղելիս. 4) պետական սահմանը խախտողներին ձերբակալելիս, նրանց սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ տեղափոխելիս, ձերբակալված անձանց պահակախմբերով ուղեկցելիս, եթե նրանք չեն հնազանդվում կամ դիմադրում են սահմանապահ զորքերի զինծառայողներին: 2. Հատուկ միջոցների օգտագործումը, բացի անսպասելի հարձակումը հետ մղելուց և պատանդներին ազատելուց, պետք է հաջորդի այդ միջոցների օգտագործման մտադրության մասին զգուշացմանը, և, եթե իրադրությունը թույլատրում է, իրավախախտումները դադարեցնելու համար տրամադրվի բավարար ժամանակ: 3. Օգտագործվող հատուկ միջոցների տեսակը որոշվում է ստեղծված իրադրությամբ, իրավախախտման բնույթով և իրավախախտի անձով: Հատուկ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է ձգտել քաղաքացիների առողջությանը պատճառված վնասը հասցնել նվազագույնի: 4. Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նշված անձանց կողմից ցույց տրվող զինված դիմադրության, մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող գործողությունների դեպքերի: Շարունակությունը՝ http://www.nssartsakh.am/hy/official-messages/sahm... |