Պաշտոնական Հաղորդագրությունները
«ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ (ՄԱՍ 2)
Գ Լ ՈՒ Խ 4 ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ
1. Սահմանապահ զորքերի անձնակազմը կազմված է զինծառայողներից և քաղաքացիական անձնակազմից: 2.Սահմանապահ զորքերի զինծառայողներն ունեն ԱրցախիՀանրապետության զինված ուժերի միասնական համազգեստ և զինվորական կոչումներ, ինչպես նաև սահմանապահ զորքերի տարբերանշաններ: 3. Սահմանապահ զորքերում զինվորական ծառայությունը և քաղաքացիական անձնակազմի գործունեությունը կարգավորվում է ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ:
1. Սահմանապահ զորքերի համալրումը ժամկետային և պայմանագրայինծառայության զինծառայողներով իրականացվում է և Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավճակի մասինԱրցախիՀանրապետության օրենքիհամաձայն: 2. Սահմանապահ զորքերի համալրման վիճակի և որակի, զորամասերում ու ստորաբաժանումներում զինծառայողների տեղաբաշխման, ծառայության ժամկետները լրացած ժամկետային ծառայության զինծառայողների ժամանակին և կարգավորված զորացրման պատասխանատվությունը կրում է սահմանապահ զորքերի հրամանատարը:
1.Սահմանապահ զորքերի կադրերի մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբսահմանված կարգով, ինչպես նաև օտարերկրյա պետություններում:
Գ Լ ՈՒ Խ 5 ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1. Պետական սահմանի պահպանության խնդիրները լուծելիս սահմանապահ զորքերի զինծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են և գտնվում են պետության պաշտպանության ներքո: 2. Նրանց օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված անձանցից, իրավասու չէ միջամտել նրանց գործունեությանը: 3. Սահմանապահ զորքերի զինծառայողների` պետական սահմանի պահպանության պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, այդ պարտականությունները կատարելիս սահմանապահ զորքերի զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
1. Սահմանապահ զորքերին աջակցելու համար քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ապօրինի գործողություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
1. Սահմանապահ զորքերի զինծառայողների և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության հարցերը կարգավորվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:
1. Սահմանապահ զորքերի զինծառայողների և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների համար ԱրցախիՀանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ երաշխիքներ և փոխհատուցումներ:
Գ Լ ՈՒ Խ 6 ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
1. Սահմանապահ զորքերի ֆինանսական ապահովումն իրականացվում է ԱրցախիՀանրապետության պետական բյուջեից:
1. Սահմանապահ զորքերը ԱրցախիՀանրապետության կառավարության սահմանած կարգով ապահովվում են պետական սահմանի պահպանության համար անհրաժեշտ ռազմական գույքով, նյութերով ու սարքավորումներով: ԱրցախիՀանրապետության կառավարությունը, լիազորված մարմնի ներկայացրած հայտերի հիման վրա, կենտրոնացված կարգով ապահովում է սահմանապահ զորքերի ռազմական և նյութատեխնիկական մատակարարումը: Գ Լ ՈՒ Խ 7 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.Սույն օրենքով սահմանված՝ պետականսահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի, պետական սահմանի անցման կետերի ռեժիմի և մաքսային հարաբերությունները կարգավորող նորմերը կկիրառվեն Արցախի Հանրապետության համապատասխան նորմատիվ իրավական ակտերն ընդունելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
|